Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների առաջնորդները հանդիպել են Մարկ Քեմերոնի հետ

Հասարակություն

Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների առաջնորդները հանդիպում են ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնի հետ՝ արտահայտելու իրենց մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։

Զում հանդիպման ժամանակ հոգեւոր առաջնորդների անունից ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը դիմեց ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին ծառայության աշխատակից Բրայան Մաթիսին։

Հանդիպման համակարգողն էր Րաֆֆի Քենդիրջյանը, ով անդրադարձավ հումանիտար ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով։

«Մարդասիրական աղետը ազդում է Արցախում կյանքի բոլոր ոլորտների վրա՝ սննդից եւ առողջապահությունից մինչեւ գյուղատնտեսություն եւ կրթություն: Շրջափակման ուղղակի եւ անուղղակի ազդեցությունների պատճառով վտանգված են մարդկային կյանքերը՝ նորածիններից մինչեւ տարեց քրոնիկ հիվանդներ», - ասաց  Քենդիրջյանը։

Նա անդրադարձավ նաեւ սննդամթերքի խիստ սղությանը, որը հանգեցրել է Արցախի տնտեսական կոլապսի։

«Քանի որ Արցախում սպառվող սննդամթերքի մոտավորապես 90%-ը նախկինում ներկրվում էր Հայաստանից, առաջացել է սննդամթերքի խիստ պակաս։ Անցած 40 օրվա ընթացքում ոչ մի կիլոգրամ պարենամթերք չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրությանը մեծապես խոչընդոտել է վառելիքի եւ առաջին անհրաժեշտության այլ նյութերի բացակայությունը։ Կասեցվել են նաեւ տնտեսական ձեռնարկությունները, որոնք մասնակիորեն գործել են շրջափակման ժամանակ։ Հասարակական տրանսպորտը գրեթե ամբողջությամբ դադարել է, եւ հիմնական ծառայությունները, ներառյալ առողջապահությունը, դժվարությամբ են գործում»,- եզրափակեց Քենդիրջյանը։

Թեմակալ առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նույնպես դիմեց Մայք Քեմերոնին՝ շնորհակալություն հայտնելով ժամանակ տրամադրելու եւ տեսազանգի ընթացքում մասնակիցների բազմաթիվ հարցերին պատասխանելու համար։

Հովնան Սրբազանը շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից մինչ այժմ ձեռնարկված ջանքերի համար տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ խնդրեց լրացուցիչ ու անհապաղ ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի բացման համար՝ հնարավորություն ընձեռելու հիմնական հումանիտար պաշարների մուտքն Արցախ եւ կարգավորելու հակամարտությունը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները միջնորդական դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Միացյալ Նահանգները միջազգային հակամարտությունների եւ այլ ճգնաժամերի լուծմանը նպաստելու մեծ փորձ և կարողություն ունի»,- ընդգծեց Սրբազան Հայրը։

Թեմակալ առաջնորդը կարեւորեց նաեւ Արցախի կենսունակությունը, ազատության եւ անվտանգության դերը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության համար։

«Միացյալ Նահանգները հայտարարել է ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների գլոբալ պաշտպանության հավատարմության մասին: Արցախի ազատությունն ու անվտանգությունը լուրջ մտահոգություն են առաջացնում Միացյալ Նահանգներում բնակվող միլիոնավոր հայազգի հայրենակիցների համար: Ուստի մենք լիահույս ենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը կձեռնարկի անհրաժեշտ և համապատասխան գործողություններ այս հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար»,-եզրափակեց Հովնան Սրբազանը։

Հարցուպատասխանի ընթացքում մի շարք հոգեւորականներ հարցեր ուղղեցին Պետդեպարտամենտի պաշտոնյաներին Լաչինի միջանցքի շրջափակման արագ եւ խաղաղ լուծման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ փաստաբան եւ ակտիվիստ Լեննա Հովհաննիսյանը, ով իր մտահոգությունն է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։

Լսելով մասնակիցների մտահոգությունները՝ Քեմերոնը շնորհակալություն հայտնեց հոգեւոր հայրերին իրենց ներդրման համար եւ վստահեցրեց, որ հարցը կփոխանցվի ու կներկայացվի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուշադրությանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին