ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայր է դարձել։ Երեկ, ծնվել է նրա առաջնեկը, դուստրը։
Iravunk. com -ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու այս ուրախալի առիթով, բացառիկ զրույց ունենալ մեր անվանի ըմբիշի հետ։ Առաջինը նա մեզ հետ կիսվեց իր զգացողություններով։
- Շնորհավորում ենք, Արսեն, դստերդ լույս աշխարհ գալու կապակցությամբ, առողջ, երջանիկ զավակ մեծանա, խաղաղ երկրում: Հետաքրքիր է, ինչպիսի զգացողություններ առաջացան:
- Շատ շնորհակալ եմ։ Անկեղծ ասած, աննկարագրելի զգացողություններ առաջացան, բառերով դժվարանում եմ պատմել։ Դուստրս ծնվեց երեկ օգոստոսի 11-ին, 3 կգ քաշով ու 49 սմ հասակով, նրան ՄԱՐԻԱ անունն ենք տվել, ի պատիվ Սուրբ Մարիայի։ Շատ երջանիկ եմ, որ արդեն հայր եմ դարձել, մաղթում եմ, որ այսպիսի ուրախություն լինի բոլորի օջախներում։ Ամենակարևորը խաղաղություն լինի ու բոլոր երեխաները ապրեն անհոգ ու երջանիկ կյանքով։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

