Պայմանագիրը համաձայնեցված չէ. «Ռեալ Սոսյեդադի» նախագահը` Զախարյանի մասին
ՍպորտԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» նախագահ Խոակին Ապերիբայը հայտարարել է, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերը դեռ կայացած չէ.
«Զախարյանի տրանսֆե՞րը. մենք դեռ աշխատում ենք, ավելին չեմ կարող ասել: Նրա հետ պայմանագիրը դեռևս համաձայնեցված չէ:
Աշխատանքները շարունակվում են: Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք լուծել խնդիրները»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է ակումբի նախագահը:

