Մհեր Մկրտչյան թատրոնի տնօրենի պաշտոնում իշխանության թեկնածուն Սոս Ջանիբեկյանն է․ անձնակազմը դեմ է

Մշակութային

Քաղաքապետարանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում քննարկում է դերասան Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Տնօրենի պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով հայտարարվում է մրցույթ, ցանկացողները դիմում են, բանավոր և գրավոր կերպով մասնակցում մրցույթին, որից հետո հաղթողին Երևանի քաղաքապետը նշանակում է պաշտոնում։

«Քննարկումները կան, բայց եթե վերջնարդյունքում ինքը չհաղթի, ոչ մեկն իրեն չի կարող նշանակել»,- ասել է Կոստանյանը։

Թե երբ տեղի կունենա մրցույթը, Կոստանյանը չգիտի, տեղեկություն չունի նաև մյուս թեկնածուների մասին։

Թատրոնի տնօրենի հաստիքը թափուր է 2022 թվականի դեկտեմբերից։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է Մակիչ Մարգարյանը։

Թատրոնում, սակայն, դեմ են Սոս Ջանիբեկյանի թեկնածությանը։ Կարծում են, որ քաղաքապետարանն այսպիսով ստեղծում է անհավասար պայմաններ մյուս հնարավոր թեկնածուների համար։ Խնդիր են համարում նաև այն, որ Ջանիբեկյանն իրենց թատրոնի հետ կապ չունի։

«Օրենքը չի պահանջում, որ տնօրենը լինի ներսից, սակայն մեր անձնակազմն այդ պաշտոնում պատկերացնում է ներսի մարդու, որպեսզի նա տիրապետի բոլոր նրբություններին։ Դրսից մեկը գա կամ ղեկավարի ներսի մարդը, բնականաբար, նույնը չի լինի։ Մենք Սոս Ջանիբեկյանի անձի դեմ ոչինչ չունենք, բայց խնդիրն այն է, որ դեռ մրցույթի մասին չհայտարարած՝ իրենք արդեն որոշել են՝ ով է հաղթելու մրցույթում»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը։

Նրա խոսքով՝ օրերս Ջանիբեկյանն այցելում է թատրոն, հանդիպումներ ունենում․ «Սոսը երբևէ թատրոնում չի եղել, խաղացել է ներկայացումներում, սակայն դրանք խաղացանկային չեն եղել»։

Թատրոնի անձնակազմի համար տնօրենի թեկնածուն Արծրուն Չոբանյանն է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում