«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանյանը կհանձնի՞ առաջին «քննությունը». «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Դավիթ Իշխանյանն Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց քաղաքական ուժերի լայն կոնսենսուսով, սակայն Արցախի խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, թե արդյոք Իշխանյանը կհանձնի՞ առաջին «քննությունը»՝ կպարի՞ ՀՀ իշխանությունների դուդուկի տակ, թե՞ կառաջնորդվի Արցախի շահերով։ Հիշեցնենք, որ Իշխանյանն այդ պաշտոնում ընտրվեց օգոստոսի 7-ին, նրան կողմ էր ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ քաղաքական դաշտի մյուս դերակատարները, այդ թվում՝ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը` բացառությամբ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի։ Իշխանյանի քվեարկության ժամանակ արձանագրված 9 «դեմ»-ն էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» ֆրակցիայի պատգամավորների ձայներն էին։

Արցախի մեր աղբյուրները հույս ունեն, որ ՀՀ-ից ճնշումներ չեն լինի Իշխանյանի վրա՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ սփյուռքի կառույցների մեծ դերը: Բանն այն է, որ ԱՀ-ում հենց այդ հաշվարկով են Իշխանյանին զիջել խոսնակի պաշտոնը, որ ակտիվացնեն սփյուռքի կառույցները։ Նշենք, որ Իշխանյանը Սահմանադրությամբ փաստացի երկրի երկրորդ պաշտոնն է զբաղեցնում: Բացի այդ, Արցախի Սահմանադրության համաձայն, նախագահի հնարավոր հրաժարականի կամ իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում նախագահի պաշտոնակատար է դառնում հենց ԱԺ նախագահը։
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում