Թատրոնի տնօրենի մրցույթը չհայտարարված՝ արդեն կա հաղթո՞ղ. Արծրուն Չոբանյանը փակագծեր է բացում

Մշակութային

Այս տարվա հուլիս ամսին, համաձայն Երեւանի քաղաքապետարանի որոշման, կրճատվեցին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի, ռեժիսորի օգնականի, բեմադրական մասի վարիչի, նկարչի հաստիքները: Հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ թատրոնի տնօրեն են պատրաստվում նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին: Սակայն այդ որոշմանը դեմ է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը, ով նաեւ իր թեկնածությունն է առաջարկում տնօրենի հաստիքի համար: Հիշեցնենք, որ ներկա պահին թատրնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Մակիչ Մարգարյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԱՐԾՐՈՒՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ:

— Դուք, լսելով շրջանառվող լուրերը, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոն են պատրաստվում նշանակել Սոս Ջանիբեկյանին՝ բողոքի ձայն բարձրացրիք եւ առաջարկեցիք Ձեր թեկնածությունը: Ո՞րն էր պատճառը նման որոշման:

— Ես ցանկություն ունեմ մասնակցելու «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին, եւ ինձ համար խնդիրն այն է, որ դեռ մրցույթը չհայտարարված, արդեն ունի հաղթող:

— Որքանո՞վ եք վստահ, որ Սոս Ջանիբեկյանն է ընտրված թեկնածուն:

— Երբ Սոսին լրագրողները հարցրել են այդ մասին, նա ասել է՝ քննարկման փուլում են, բանակցությունների մեջ են: Եվ հետո, երբ հստակ չի, ու արդեն բանակցությունների փուլում են, Սոսը գալիս-գնում է թատրոն, դա արդեն իսկ ամեն ինչ ասում է:

— Ըստ Ձեզ՝ նախկին տնօրենն ինչո՞ւ հանկարծ որոշեց հեռանալ թատրոնից:

— Չգիտեմ, ես այդ թեմայով չեմ խոսել նրա հետ: Այդ հարցն իրեն ուղղեք:

— Դուք որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

— 2016 թվականից աշխատում եմ: Ունեցել եմ տարբեր դերեր: Խաղացել եմ ե՛ւ գլխավոր, ե՛ւ երկրորդական, ե՛ւ էպիզոդիկ դերեր: Ի վերջո, դերասանի համար կարեւորը խաղն է: Եթե այդ դերը տալիս են, ուրեմն՝ պետք է խաղաս: Ռեժիսոր-դերասան հարաբերությունների մեջ շատ խելոք եմ: Եթե ինձ դուր է գալիս ռեժիսորի միտքը, համաձայնվում եմ, իսկ եթե ոչ՝ մերժում: Այդ առումով ոչ մի խնդիր չունեմ:

— Դեռեւս ամռանը կրճատվեց Մհեր Մկրտչյանի հաստիքը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես այդպես էլ չհասկացա պատճառը: Եթե խնդիրը Մհեր Մկրտչյանի քաղաքական հայացքները չէին, ապա ինչպե՞ս կարող ենք հասկանալ այն հանգամանքը, որ կրճատեցին գեղարվեստական ղեկավարի հաստիքը:

Ի՞նչ եք կարծում՝ եթե Մհեր Մկրտչյանի հաստիքը կրճատեցին, ում հայրը, հորեղբայրը մեծ ներդրում են ունեցել այդ թատրոնում, ինչո՞ւ հիմա էլ նույն հաջողությամբ չեն կարող Սոս Ջանիբեկյանին նշանակել այդ թատրոնի տնօրեն:

— Իմ բոլոր քայլերը գնում է նրան, որ փորձեմ թատրոնում պահել այն մթնոլորտը, որը միշտ եղել է, եւ տեսել, զգացել ու հասկացել եմ:

Ի՞նչ հիշողություններ ունեք լուսահոգի Ալբերտ Մկրտչյանի հետ կապված:

— Սկզբնական շրջանում, որ աշխատում էի թատրոնում, Ալբերտ Մկրտչյանն արդեն հիվանդ էր, բայց գալիս-գնում էր: Երբ Ալբերտ Մկրտչյանը թատրոն էր մտնում, բոլորի պատկառանքը, հարգանքը, վերաբերմունքը մեծ էր նրա նկատմամբ: Դա ուղղակի պետք էր զգալ: Ես դա չեմ կարող բառերով բացատրել:

— Տնօրենի պաշտոն զբաղեցնելու համար պետք է կարողանալ սառնասիրտ որոշումներ կայացնել: Դուք պատրա՞ստ եք այդ ամենին:

— Այո, պատրաստ եմ …

— Թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ ի՞նչ նորարարություններ եք պատրաստվում անել:

— Թատրոնը ներկա պահին գտնվում է վերանորոգման փուլում, եւ պարզ չէ, թե որքան կտեւի վերանորոգման ավարտը: Երբ ավարտվի, ու տեսնենք տեխնիկական հագեցվածության որակը, նոր կասեմ այդ մասին, քանի որ խնդիրներ կային ե՛ւ տեխնիկական, ե՛ւ ստեղծագործական առումով: Այդ ամենը պետք է մշակել ու որպես ծրագիր ներկայացնել տնօրենի մրցույթի համար:

— Այսօր, ըստ Ձեզ, թատրոնի հիմնական խնդիրը ո՞րն է:

— Վերանորոգումից առաջ տեխնիկական հագեցվածությունը ուրիշ էր, եւ այդ առումով կային խնդիրներ: Հիմա նոր տեխնիկա են դրել, որի մասին դեռ չգիտեմ, բայց առաջին հայացքից երեւում է, որ լավ տեխնիկա է: Միակ հստակ խնդիրը, որ կփորձեմ լուծել՝աշխատավարձի հարցն է: Այսօր թատրոնում շատ ցածր աշխատավարձ են ստանում:

— Ի՞նչ ճանապարհով եք լուծելու աշխատավարձի խնդիրը:

— Կփորձեմ ինչ-որ հովանավորչական միջոցներ գտնել, որպեսզի նրանց աջակցության շնորհիվ դրանց մի մասն ուղղվի թատրոնի աշխատողների աշխատավարձին, իսկ մյուս մասը՝ թատրոնի կարիքներին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում