Սպերցյանը կդադարեցնի համագործակցությունը CAA Stellar-հետ, եթե չտեղափոխվի եվրոպական ակումբ.Metaratings
Սպորտ
Հայաստանի հավաքականի եւ "Կրասնոդարի" ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է դադարեցնել իր շահերը ներկայացնող գործակալության հետ համագործակցությունը։ Metaratings-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը կխզի պայմանագիրը CAA Stellar-ի հետ, եթե այս ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում չտեղափոխվի եվրոպական ակումբ։ Ավելի վաղ գործակալությունը հայ ֆուտբոլիստին խոստացել է ապահովել վերջինիս տեղափոխությունը եվրոպական թիմ։

