ԱՅՍՕՐ, ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ը, ԱՆՎԱՆԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ  ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, օգոստոսի 16-ը, անվանի սպորտային  մարմնամարզիկ,Հայաստանի հավաքականի երկարամյա ավագ, նժույգի վրա վարժություններում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2015 և 2016 թթ. Աշխարհի գավաթակիր, Աշխարհի առաջնության բրոնզե 2015թ., ինչպես նաև Եվրոպայի առաջնության արծաթե ու եռակի բրոնզե մեդալակիր, Շահինյանական ավանդույթների շարունակող նժույգ-թափերի անզուգական վարպետ, Աշխարհի բազմակի գավաթակիր, ծնունդով Երևանից ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՄԻ ՄԵՐԴԻՆՅԱՆԻ ծննդյան օրն է, 39-ամյակն է նշում։

Եվ ահա, այս գեղեցիկ առիթով էլ, Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է օրվա հոբելյարի հետ։

- Շնորհավորում ենք, Հարություն, ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ ցանկանում: 

- Շատ շնորհակալ եմ ։Կուզենամ, որ մեր երկրում ամենակարևորը խաղաղություն լինի ու ամեն բան լավ կստացվի։

- Հարություն, հետաքրքիր է, ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով:

- 1989 թվականին, 5 տարեկանում, ծնողներս ինձ տարան մարմնամարզության խմբակ։ 15 տարեկանում առաջին անգամ հրավիրվեցի Հայաստանի հավաքական, դրանից երկու տարի անց առաջին ելույթը ունեցա Եվրոպայի առաջնությունում։ Ելույթ եմ ունեցել մի քանի մրցաձևերում, բայց հիմնական հաջողությունները գրանցել եմ նժույգի վրա վարժություններում։ 2011 թվականին Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում այդ մրցաձևում նվաճեցի բրոնզե մեդալ, որը անկախանալուց հետո մեր երկրի մարմնամարզիկների առաջին պարգևն էր աշխարհամասի առաջնություններում։ 2012 - ի դեկտեմբերին, նժույգի վրա վարժություններում դարձել եմ Օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկության հաղթող։ Նույն թվականի մայիսին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում կրկնեցի իմ հաջողությունը ու կրկին բրոնզե մեդալ նվաճեցի։ 2015-ի հոկտեմբերին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նժույգի վրա 15,500 միավորով արժանացա բրոնզե մեդալի։ 2016-ին, Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նժույգ վարժությունում վաստակելով 15,366 միավոր, դարձել եմ Եվրոպայի չեմպիոն։ 2016-ին, Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ նժույգթափեր վարժության որակավորման փուլում չորրորդ տեղն եմ գրավել ու նվաճել եզրափակչի ուղեգիր։ Առողջական խնդիրների ու լարվածության պատճառով, այնքան էլ հաջող չստացվեց իմ ելույթը։ Մրցավարները գնահատեցին 14,933 միավոր, որը 7-րդ արդյունքն էր։ 2017 - ին, Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունում, նժույգ վարժությունում վաստակելով 14,833 միավոր, իմ մարզական կարիերայում երրորդ անգամ դարձա բրոնզե մեդալակիր։

- Հարություն, իսկ անցած տարի ինչ նվաճում ես ունեցել:

- 2022-ի օգոստոսին, ուղիղ մեկ տարի առաջ, երկրորդ անգամ դարձա նժույգ վարժության Եվրոպայի չեմպիոն ։Մյունխենում կայացած առաջնության եզրափակչում վաստակելով 14,733 միավոր, առաջ անցնելով ազգությամբ հոլանդացի և գերմանացի մրցակիցներից։ Անձնական մարզիչս Սոս Սարգսյանն է։

- Իսկ առաջիկա ծրագրերի մասին ինչ կասես:

- Պատրաստվում ենք Աշխարհի առաջնությանը, որը կկայանա սեպտեմբերի վերջերին Բելգիայում։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի ու մենք ողջ թիմով շատ լավ հանդես կգանք։ Սա վարկանիշային առաջնություն է, հաջորդ տարվա Օլիմպիական խաղերի համար։ Հաջորդ տարին բավականին ծանրաբեռնված տարի է լինելու, Աշխարհի գավաթի խաղարկությունն է լինելու, բազմաթիվ առաջնություններ կան։

- Հարություն, կարող ես պատմել քո մարզական կարիերայում գրանցված անմոռանալի հաղթանակի մասին։

- 2016 թվականին էր, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, իսկապես շատ յուրահատուկ էր։ Պատճառը ոչ միայն այն էր,որ իմ պատվին մեր երկրի հիմնը հնչեց, պարզապես այդ հաղթանակը վաղուց շատ սպասված էր։ Վերջին անգամ 61 տարի առաջ էր մեր կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանին հաջողվել Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Ու այդքան տարիներ անց ես կարողացա կրկնել այդ նվաճումը։ Զգացողություններս աննկարագրելի էին, անչափ հպարտ էի, որ բոլորի ծնողներիս, մարզիկներիս, ընկերներիս ու հայ ազգի պատիվը բարձր պահեցի։ Ոչ մի հաղթանակ հեշտությամբ չի տրվում, իսկապես շատ եմ աշխատել դրան հասնելու համար։

- Շնորհակալություն, Հարություն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ անչափ զգացված եմ, որ ուշադրության կենտրոնում եք պահում մեզ մարզիկներիս, անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում