«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ․ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել. Աթանեսյան

Իրավական

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է և լրացուցիչ բացատրությունների կարիքը չկա:

Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը:

Գրածս, այդ լույսի ներքո, միգուցե այդքան էլ կարևոր չէ, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, ուշադրության արժանի:

Որպես կանոն, իրավապահները, կատարելով քաղաքական պատվեր, մշտապես ձգտել են ապահովելու պրոցեսի ձևական կողմի պատշաճությունը: Նկատի ունեմ, որ թղթերը պետք է լինեն «սիրուն» և օրենքին համապատասխանող արտաքին տեսքի, չպետք է լինեն վրիպակներ, սխալներ և այլն:

Ամեն դեպքում, իրավապահները քաջ գիտակցելով, թե ինչ են անում, միշտ ձգտել են ապահովագրվել ապագայում հնարավոր բացասական զարգացումներից:

Արմեն Աշոտյանի դեպքում այդ մոտեցումը չկա: Չեմ կարող ասել, թե դա ինչի հետևանք է, բայց թույլ են տրվում այնպիսի սխալներ, որոնք իրենց հերթին հիմք են, ամենից զատ, Արմեն Աշոտյանին անհապաղ ազատելու համար:

էի, որ գոնե մի դատախազ, քննիչ կամ դատավոր սա կնկատի և դիտմամբ սրա մասին չէի բարձրաձայնում, որպեսզի դա էլ չհայտարարեն «տեխնիկական վրիպակ»:

Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անկախ բոլոր այլ հանգամանքներից՝ հետապնդման բացահայտ քաղաքական բնույթից, հանցակազմի առերևույթ բացակայությունից, Արմեն Աշոտյանը նաև նշված հիմքով մեղադրյալ չէ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել, իսկ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել:

Նա իհարկե դա չի անի, բայց այս ամենը հիմք է, որ ժամանակները փոխվելուց հետո, գլխավոր դատախազը ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան