Ալիև-Փաշինյան զույգը նախօրեին հերթական լավ բեմադրված ներկայացումը մատուցեց մեր ժողովրդին․ քաղաքագետ

Թավշյա տեռոր

Քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ կայացած ՄԱԿ ԱԽ նիստին՝ այն անվանելով «Ալիև-Փաշինյան զույգի հերթական լավ բեմադրված ներկայացում»։

«Ալիև-Փաշինյան զույգը նախօրեին հերթական լավ բեմադրված ներկայացումը մատուցեց մեր ժողովրդին։ Նրանք փորձեցին համոզել հայերին, որ դիմադրությունն անիմաստ է՝ ողջ աշխարհն է Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում։ Վստահ եմ՝ Ալիևը գոհ է. Հայաստանի իր դրածոն այս անգամ էլ գերազանց աշխատեց՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրեց և հասավ նրան, որպեսզի բոլորը հերթական անգամ Արցախն ադրբեջանական տարածք հռչակեն։ Էլ ի՞նչ էր պետք Ալիևին։ Ոչինչ։

Դե իսկ Փաշինյանն էլ կկանգնի ժողովրդի առջև ու կսկսի արդարանալ՝ մենք ամեն ինչ արեցինք, նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրեցինք, բայց դե տեսաք՝ բոլորն ասում են, որ Աղդամի ճանապարհը պետք է բացվի, իսկ Արցախն էլ Ադրբեջանի կազմում լինի։

Կարո՞ղ էր արդյոք ՄԱԿ ԱԽ նիստն այլ ընթացք ունենալ։ Միանշանակ՝ այո։ Բայց դրա համար պետք էր, որպեսզի ՀՀ իշխանությունները թուրքի ձեռքի մարիոնետ չլինեին։ Պետք էր, որպեսզի նրանք Հայաստանի ու Արցախի և ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը պաշտպանեին։ Պետք էր ունենալ ազգային իշխանություն և ոչ թե դավաճանների կույտ։

Դրա համար գրեթե վստահ եմ, որ ՄԱԿ ԱԽ նախօրեի նիստը կայացել է ոչ թե Երևանի, այլ Բաքվի պահանջով։ Այդ է պատճառը, որ ԱԽ նիստում քննարկել են ոչ թե Արցախում ցեղասպանության վտանգի ահազանգով Հայաստանի՝ օգոստոսի 11-ի դիմումը, այլ անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման կապակացությամբ պատրաստված դիմումը։ Բաքուն լավ է աշխատել և ամեն ինչ արել է, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստում օրինականացվեն իր բոլոր ռազմական հանցագործությունները։ Եվ եթե Երևանում նստած չլիներ իրենց գործակալը, ադրբեջանցիներն այդ խնդիրը երբեք չէին կարող լուծել։

Հիմա գնդակը կրկին մեր դաշտում է։ Մենք պետք է հավաքենք մեր ուժերն ու հստակ պատասխան տանք այսպես կոչված միջազգային հանրությանը։ Առաջին հերթին պետք է գրողի ծոցն ուղարկել դավաճանների այս իշխանությունը։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում մենք իսկապես կկորղնենք Արցախը, իսկ հետո նաև Հայաստանի Հանրապետությունը», - գրել է քաղաքագետը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում