Ինչու Արայիկը հերթական անգամ «թռավ» հրաժարական տալու խոստումից

Վերլուծություն

Երեկ հետաքրքիր մտորումների տեղիք տվող հայտարարությամբ հանդես եկավ Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով Արցախի նախագահին: Նրա խոսքում կա մասնավորապես հետեւյալ միտքը. «Արայիկ, դուք խոսքը դարձրել եք ոչ մի բան: Շաբաթվա սկզբում դուք ասում եք, որ հրաժարական եք տալու ու ձեզ պետք չի համոզել, որոշել եք, դա առաջին անգամ չէր ու 8 հոգուց, որոնք ներկա էին հանդիպմանը, մի մասը ձեզ չէր հավատում, մի մասը ասում էր, որ կարող է էս անգամ ճիշտ է ասում եւ դա ցավալի է, որ առաջին մարդու խոսքը արդեն չունի արժեք: Բայց դուք ոչ միայն ձեր խոսքը չպահեցիք...»:

Ապա Վարդանյանը նաեւ հետեւյալը նշեց. «Էս վերջին շաբաթվա ընթացքում դուք անցաք ոչ միայն այն կարմիր գիծը, հարաբերությունը, որ կար ձեր հետ, այլ նաեւ ազգի հետ: Ինչ արեց աշխպարհազորը, որ ուժով մտավ Ազգային ժողով, դա անընդունել է, որովհետեւ դուք քանդում եք պետականությունը, որը կառուցվել է 30 տարի»:

Վարդանյանի այս վերջին միտքը հերթական անգամ հուշում է, թե իրականում ինչ սուր ներքին իրողություններ են ստեղծվել Արցախում: Ավելի կոնկրետ, ինչպես նաեւ մեր միանգամայն վստահելի արղբյուրներն են հայտնում, որ Արայիկն իր բոլոր հնարավորություններն ուղղել է Արցախն Ադրբեջանին ծախելու վրա, որ հետո կարողանա «թռնել»` հանգիստ իր «30 արծաթը» լափելու: Բայց նաեւ, կա ներքի շատ լուրջ դիմակայութություն, մեր աղբյուրի փոխանցմամբ` նաեւ ազատամարտի հին եւ առանցքանին մասնակիցների կողմից, որը լուրջ արգելակ է Արայիկի համար:

Արդյունքում, Արայիկը, ըստ աղբյուրի, ՄԱԿ ԱԽ վերջին նիստից առաջ էր նեղ շրջանակների առաջ խոստացել, որ եթե այդ նիստն էլ´ որեւէ բան չտա, ինքը կհեռանա, եւ հենց այդ մասին էլ խոսում է Վարդանյանը: Բայց, ինչպես Արայիկի հրաժարականի մասին վերջին լուրերի ֆոնին էինք տեղեկացրել, թեեւ նա ուրախությամբ այս պահին հրաժարական կտա եւ կփախչի Արցախից, սակայն Նիկոլն արգելում է: Ընդ որում, Արայիկը հասցրել է դուրս հանել իր փողերը, այդ թվում` արդեն իսկ տեղավորվել է հայաստանյան տնտեսական դաշտում, եւ եթե Նիկոլի հրահանգները չկատարի, պարզապես կկորցնի ունեցած-չունեցածը: Ըստ այդմ էլ, քանի դեռ դավաճանությունը մինչեւ վերջ չի հասցրել, չի կարողանում «թռնել»:

Իսկ Նիկոլի համար Արայիկի հեռանալը խնդիր է նրանով, որ այդ դեպքում իշխանության է գալու ՀՅԴ-ն, որը հստակ չէ, թե ինչ կուրս կվերցնի: Աղբյուրը ներկայացմամբ,մ թեեւ ՀՅԴ-ի արեւմտյան թեւը խոսում է ամերիկյան սցենարների կատարման անհրաժեշտության մասին, սակայն այդ թեւում միատարություն չկա: Բացի այդ, հայտնի է, որ ՀՅԴ-ում կա նաեւ իրանական եւ անգամ ռուսական ուղղվածության թեւեր, որոնք այս պահին ներկուսակցական հարթակում ունեն բավակիանին ամուր դիրքեր: Արդյունքում, Նիկոլի համար ՀՅԴ-ն մնում է ռիսկային, ուստի` Արայիկը «թռնել» չի կարողանում:

Սակայն այսքանով ամեն բան չի սպառվում: Բանն այն է, որ Արայիկն այս պահին իրոք լուրջ խնդիր ունի: Մեկը մյուսի հետեւից, ինչպես եւ պետք է լիներ, ձախողվեցին այն բոլոր խեղկատակային քայլերը, որոնք նա անվանում էր բլոկադան հաղթահարելու գործողություններ, թեեւ իրականում ժամանակ ձգելու միջոցներ էին: Հիմա, եթե նա մնում է, ապա պետք է նաեւ պատասխանի հարցին` իսկ ի՞նչ է հիմա պատրաստվում անել: Նոր խեղկատակություններ, կրկնում ենք, արդեն դժվար է առաջարկել, ու նա հիմա, ինչպես քանիցս ենք ասել, ուղիղ կերպով կանգնած է հայտնի երկընտրանքի առաջ` ծնկի գալ Ալիեւի առաջ կամ դիմել ռուսներին` օգնության խնդրանքով: Հենց այդ որոշումից խուսափելու համար էր փորձում «թռնել», չստացվեց, ու հիմա ստիպված է ինչ-որ բան անել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում