Փաշինյանի արտոնյալ օլիգարխը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը պարտք է պետությանը, վճարման համար ժամանակ է խնդրում, մյուս կողմից էլ՝ բարեգործություն է անում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման համար Նարեկ Նալբանդյանը հուլիսի 1-ին պետությանը պետք է վճարեր 1 մլդ դրամ, սակայն չի վճարել, գրավոր խնդրել է իրեն ժամանակ տրամադրել, մինչեւ վճարի:
Բնականաբար, բավարարվել է խնդիրը:

Այսինքն՝ դեռ վերջնականապես գնված չէ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, սակայն այն շահագործման հանձնելու քայլեր են արվում։ ArmLur.am-ը տեղեկացավ՝ նախօրեին Ծաղկաձորում վառվել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցի եւ դեպի հյուրանոց տանող ոլորապտույտ ճանապարհի լույսերը։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր օլիգարխներին աճեցնելու ճանապարհին 2019 թվականին կառավարության ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախկինում էլ, մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատեցին մաքսատուրքից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի վերոնշյալ ընկերությունից, Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է: Նա, սակայն, բարեխիղճ չի աշխատում: Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 30-ին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել է 3 մլն 44 հազար 534 դրամի չափով, քանի որ Նալբանդյանի ընկերության կողմից արտադրված ECO եւ ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել էին այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Հիշեցնենք նաեւ, որ Նալբանդյանն այն օլիգարխն է, ում կինը քրեական գործի առկայության պայմաններում ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող, կալանքի տակ եղած առանձնատունը. իրավապահները որեւէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։
Նման անբարեխիղճ եւ մոնոպոլ բիզնես պատմություն ունեցող օլիգարխ Նալբանդյանը, որը չի կարողանում մարել 1 մլդ պետության պարտքը, նաեւ նախկինում մեծ քանակի տուգանքներ ունի, հովանավորում է Համահայկական խաղերը եւ անգամ ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվեց:

Այսինքն՝ «պոզով պոչով կոռուպցիան» մերժող Նիկոլ Փաշինյանը անձնական օգտագործման արտոնյալ օլիգարխներ է աճեցնում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի