«ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀՌՉԱԿՎԵԼ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտԱյսօր, օգոստոսի 22-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից, պատերազմի ժամանակ երկու ոտքերը կորցրած, Հաշմանդամային սպորտի Բազկամարտի ֆեդերացիան ներկայացնող բազկամարտիկ, ծնունդով Արցախից, այժմ Երևանում բնակվող ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է, 23-ամյակն է լրանում։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել օրվա հոբելյարի հետ։
֊ Շնորհավորում ենք, Սարգիս ծննդյան տարեդարձի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հույս ունեմ, որ վերջապես կբացվի կյանքի ճանապարհը ու Արցախում ամեն բան լավ կլինի։
- Սարգիս, տեղյակ եմ, որ մասնակցել ես Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին։ - Ծնունդով Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղից եմ։ 1,5 ամսվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը, ծառայում էի Մարտակերտում, մարտական հերթապահությունս անցել է Արցախի հերոս ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ մարտական դիրքում։ Հոկտեմբերի 28-ին, ծանր վիրավորվել եմ ու տեղափոխվել Մարտունու հոսպոտալ, սակայն ճանապարհին, շտապօգնության մեքենան շրջվել է ու մեծ դժվարությամբ երկրորդ մեքենայով հասցրել են հիվանդանոց։ Աչքերս բացել եմ Ստեփանակերտի հիվանդանոցում, 2 օր հետո էլ Երևան եմ տեղափոխվել։ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում մնացել եմ մինչև նոյեմբերի 21-ը, որտեղ էլ 3 վիրահատություն տարել։ Մասնակցում եմ Բազկամարտի առաջնությունների ու նվաճումներ գրանցում։ 2021֊ին ու 2022֊ին հաղթել եմ ազգությամբ թուրք մրցակցիս ու նվաճել Բազկամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եմ։
- Սարգիս, իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կարող ես ասել
֊ Մի քանի օրից, մեր թիմով Հայաստանի հաշմանդամային սպորտի Բազկամարտի ֆեդերացիայի անդամներով, կմեկնենք Ղազախստան մասնակցելու Աշխարհի առաջնությանը, հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։ Հանդես կգամ 55 կգ քաշային կարգում։
- Սարգիս, իսկ ինչ երազանքներ ունես։
- Երազում եմ դառնալ Աշխարհի չեմպիոն։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

