«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քանի դեռ գլխավոր հիմնաքարը չունենք, ունենալու ենք, մեղմ ասած, այն վիճակը, որն այսօր ունենք. Հայտնի փաստաբանի դիպուկ խոսքը

Իրավական


1990 թվականին հենց այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր՝ Հայաստանի անկախության մասին: Այսօր նշում ենք շրջադարձային այդ փաստաթղթի 33-րդ տարեդարձը, որով հիմք դրվեց մերօրյա պետականության: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
- Որպես իրավաբան՝ ի՞նչ կասեք 33-ամյա Հայաստանի անկախության հռչակագրի կյանքի կոչման եւ բովանդակության մասին: 
- Ցանկանում եմ արձանագրել, որ մեր սերունդը եւս մասնակիցը դարձավ 88-յան զարթոնքին, ինչպես այն ժամանակ էին ասում՝ Սովետական միության երկաթե վարագույը բացվեց եւ որոշակի առերեւույթ հնարավորություն տրվեց, որպեսզի կարողանան ազգերը ինքնորոշվել: Այս ամենից անմասն չմնաց նաեւ Հայաստանի Սոցիալիստական հանրապտությունը: Հատկանշական է այն, որ տարիներին Հայաստանը համարվում էր  ԽՍՀՄ 15 հանրապետությունների միջից ամենաառաջատար երկիրը: Հայաստանի դիրքերն ու հեղինակությունն ավելի բարձր սանդղակի վրա է գտնվել, քան Մերձբալթյան երկրներինը, էլ չեմ ասում Ուզբեկստանի, Ադրբեջանի կամ Ղազախստանի մասին: Այդ ամենը բացառապես պայմանավորված է եղել այդ տարիների քաղաքական, հասարակական գործիչ Պարույր Հայրիկյանի անձով, ով այդ տարիներին համարվում էր ԽՍՀՄ պետության գլխավոր ազատության, անկախության սիմվոլն ու մարտիկը։ 
- Բայց չե՞ք կարծում, որ անկախությունից հետո՝ ակնհայտ է, որ չիրականացավ այն երազանքը՝ հանուն որի պայքարում էին անկախության մարտիկները:
- Ցավոք, նորանկախ Հայաստանի հանրապետությունը ղեկավարեցին ոչ թե իրավամբ՝ ազատության, անկախության մարտիկները, այլ «Լենին, պարտիա, Գորբաչով» գոռացող կրեմլյան կամ այլ երկրների կասկածելի ծառայություններից կախված ուժեր։ Ցավով եմ արձանագրում, որ իրավամբ վաստակել էին այդ տարիներին իշխանություն ձեւավորել Հայրիկյանի եւ Հայրիկյանի նման այլ ֆանատիկ գործիչները, ովքեր իրենց առողջության կյանքի հաշվին գաղափարի ու պայքարի մարտիներ էին եւ տասնյակ տարիներ հատուցել էին ազատազրկմամբ գուլագներում: 
- Ըստ Ձեզ, որտե՞ղ սխալվեցին հայաստանյան իշխանությունները, որ այս 33 տարիների ընթացքում չձեւավորվեց այն պետությունը, որի մասին երազում էր Ձեր սերունդը:
- Գիտեք, ընդունված կարգ է, ասում են՝ չի սխալվում նա, ով ընդհանրապես ոչինչ չի անում: Բնական է, հայաստանյան իշխանություններն այդ տարբեր տարիներին պետք է նաեւ սխալվեին: Բայց երբ իշխանությունը, օրինակ, ընդունակ չէ լսելու առողջ քննադատություն, հաշվի նստելու ինչ-որ մի հարթակում իրենից ավելի գիտակի հետ եւ տառապում է, այսպես ասած, անսխալականության բարդույթով, դրա համար ունենում ենք այն, ինչ ունենք: Օրինակներով փորձեմ խոսել. նույն Պարույր Հայրիկյանը բազմիցս անդրադարձել էր, որ բացառապես պետք է ունենանք  ոչ թե մի անձի համար գրված հիմնական օրենք՝ Սահմանադրություն, այլ պետք է ունենանք անկախ մասնագետների  կողմից գրված Սահմանադրություն: Իսկ քանի դեռ այդ գլխավոր հիմնաքարը չունենք, ունենալու ենք, մեղմ ասած, այն վիճակը, որն այսօր ունենք:
- Հետեւապես, ի՞նչ դասեր պետք է քաղի այս ամենից այսօրվա իշխանությունը՝ Ձեր գնահատմամբ:
- Ընդամենն անհրաժեշտ է հետեւյալը՝ ունենալ այսօր Պարույր Հայրիկյանի Սահմանադրությունը եւ կիրառել օրենքի դիկտատուրա՝ իրավունքի գերակայությամբ: Վստահեցնում եմ՝ մնացած բոլոր հարցերը տեղը կընկնեն,  եւ մենք կունենանք այն երկիրը, որը 88-ական թվականների զարթոնքի տարիներին երազել է մեր ավագ սերունդը  եւ մենք:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան