«Այաքսի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Սպերցյանի տրանսֆերը չի կայանա
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Ամստերդամի «Այաքս»։ Այդ մասին RTL7 փոխանցմամբ հայտարարել է «Այաքսի» գլխավոր մարզիչ Մորիս Սթեյնը.«Դա քիչ հավանական է։ Չեմ կարծում, որ այդ տրանսֆերը կկայանա»։

