Քննարկման փուլում է հայկական ապրանքներն Իրանի տարածքով արաբական երկրներ ու Հնդկաստան արտահանելու տարբերակը

Տնտեսություն

Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։

Վերջերս Հայաստան էր ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ երեք օր շարունակ ներկայացրին արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքները՝ հիմք ստեղծելով ավելի արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կոստանյանը տեղեկացրեց, որ Իրանում նախատեսվում է կառուցել ևս ութ ազատ տնտեսական գոտի, որոնց ընդհանուր քանակը հասցվելու է 15-ի։

«Աբդոլմալեքիի այցի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսվարողներին Իրանի տնտեսական գոտիների հնարավորությունների և դրանցում գրանցված ընկերությունների հետ ծանոթացնելն էր։ Քանի որ Իրանը լավ փորձ ունի ազատ տնտեսական գոտիների կառավարման գործում, հետևաբար փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող է այդ փորձը օգտակար լինել մեր երկրի համար։ Պատահական չէ, որ իրանական կողմի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր»,- ասաց Իրանում ՀՀ-ի առևտրային կցորդը։

Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկային՝ Կոստանյանը նշեց, որ անցյալ տարի ծավալը հասցվել էր 714 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է շուրջ 13 տոկոսի աճ, ինչը վկայում է այն մասին, որ դինամիկայի դրական տեմպը պահպանվում է։ Երկուստեք հանդիպումները շատ կարևոր են այն առումով, որ շահագրգիռ կողմերը փնտրում են նոր հնարավորություններ՝ առևտրաշրջանառությունն ավելի մեծ ծավալներով զարգացնելու համար, և, որպես առաջին քայլ, ծրագրված է այն հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ երեք միլիարդ դոլարի։

«Հիմա մենք ուսումնասիրում ենք, թե որքան չօգտագործված ներուժ և հնարավորություններ կան, որպեսզի դրանք նույնպես ի նպաստ բերենք երկկողմ համագործակցությանը։ Մյուս կողմից մեր հարևան երկիրը տակավին պատժամիջոցների տակ է, ուստի, տնտեսական քաղաքականություն իրականացնելիս, անպայման հաշվի ենք առնում նաև այդ հանգամանքը։ Իրանը պետականորեն աջակցում և պաշտպանում է իր տնտեսության մեջ ներդրում կատարող ընկերություններին, թեև հայ գործընկերների համար մի փոքր բարդություններ են առաջանում իրանական շուկա մուտք գործելու առումով։ Դրա համար շատ կարևոր են գործարար շրջանակների անմիջական հանդիպումները, որոնց ընթացքում փորձում են հնարավորինս արագ լուծել տեխնիկական և ընթացակարգային հարցերը, պարզել այն ուղղությունները, որտեղ մեր արտադրողները կարող են իրացնել իրենց տեսականին։ Իրանական կողմը շատ լավ գիտակցում է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, ինչն էլ համատեղ լայն ծրագրեր իրականացնելու և արտադրություններ հիմնելու հնարավորություն է ընձեռում»,- ասաց մեր զրուցակիցը։

Կոստանյանի փոխանցմամբ՝ իրանցի գործարարները նույնպես շահագրգռված են Հայաստանում ներդրումներ կատարել։ Որոշ ծրագրեր իրականացվել են, որոշներն էլ ընթացքի մեջ են։ Հայաստանում այս պահին կան իրանական կապիտալով տարբեր ոլորտներում գործող բազմաթիվ ընկերություններ։

Հայաստանն ու Իրանը մեծապես կարևորում են Պարսից ծոց-Սև ծով լոգիստիկ ճանապարհով փոխադրումներ իրականացնելու հեռանկարը և հայկական կողմն առավելագույն չափով ձգտում է աջակցել այդ մեգածրագրի իրականացմանը՝ մեծ նշանակություն տալով սեփական տարածքի օգտագործման հանգամանքին։ Քննարկման փուլում է նաև հայկական ապրանքներն Իրանի տարածքով արաբական երկրներ ու Հնդկաստան արտահանելու տարբերակը, և այդ համատեքստում կողմերը որոշել են լուծումներ գտնել համատեղ ուժերով՝ այդ ճանապարհին դյուրացնելով երկուստեք կիրառվող ընթացակարգերը։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի իրանական կարող ընկերություններն անպայման ընդգրկվեն Հայաստանում ենթակառուցվածքների շինարարության ոլորտում։ Միջազգային բոլոր մրցույթների ժամանակ, որոնց արդյունքում հնարավորություն կա մասնակցելու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, դրանց վերաբերյալ անհրաժեշտ ու համապարփակ տեղեկատվություն ենք փոխանցում իրանցի գործընկերներին, կազմակերպում անմիջական հանդիպումներ։ Լավ օրինակ է հատկապես Մեղրիի անցակետի արդիականացումը, որին մասնակցում է նաև իրանական կողմը։ Անչափ կարևորում ենք վերջերս Հայաստանում ստորագրված «գազ՝ էլեկտրաէներգիայի» դիմաց պայմանագրի ժամկետի երկարաձգումը, որը նույնպես նպաստում է տնտեսական փոխգործակցության ծավալների աճին»,- նշեց ԻՀՀ-ում Հայաստանի առևտրային կցորդը։

Անդրադառնալով համատեղ տնտեսական ցուցահանդեսներին՝ էքսպոներին, Կոստանյանը հավելեց, որ դրանք նախևառաջ լրացնում են բիզնես շրջանակներին վերաբերող տեղեկատվական բացը և առանձնակի աշխուժություն են հաղորդում երկուստեք շփումներին։ Հայ գործարարները մասնակցում են նաև Իրանում կազմակերպվող ցուցահանդեսներին, որոնց ընթացքում կարողանում են հեշտությամբ նոր գործընկերներ գտնել։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում