«Հայաստանում եւ Երեւանում եվրառեմոնտ» իրականացնողը, որը մոլի հակառուս է, կարգախոսում ռուսերեն բառ է օգտագործում. Ավետիսյան

Ներքաղաքական

ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ, «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները որակապես տարբերվելու են մյուս ընտրություններից, որովհետեւ ժամանակաշրջանն ու ժամանակահատվածն այնպիսին են, որ չենք կարող դիտարկել որպես լոկ տեղական ինքնակառավարման ընտրություններ: Ըստ Ա. Ավետիսյանի` հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջադրված քաղաքական ուժերի հիմնական ուղերձներն ունեն քաղաքական բնույթ:

— Լայն արձագանք գտավ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի «Ասեք կանենք» կարգախոսը: Սա աշխատե՞ց, թեկուզ որպես սեւ «փիառ», թե՞ հարվածեց նրան:

— Նախ՝ արձանագրենք, որ քաղաքական ուժերից իշխող կուսակցությունը մեկ տարի շարունակ, ամեն օր իրականացրել է քարոզարշավ, եւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, պարբերաբար օգտագործելով վարչական լծակները, անհավասար պայմաններ է ստեղծել այսօր մրցակցության մեջ հայտնված մյուս քաղաքական ուժերի համար: Տիգրան Ավինյանն ընտրել է դասական քարոզարշավային տեխնոլոգիան, որն է` դեմառդեմ բակային հանդիպումները, որտեղ տրվում են հստակ ուղերձներ, թե՝ «մենք ձեր խնդիրները հավաքագրում ենք, որպեսզի հարցին լուծում տանք»: Ընտրված կարգախոսը հասարակության կողմից միանշանակորեն չընդունվեց, ավելին` խաղարկվեց, եւ նույնիսկ 18+ հումորային մեմեր սկսվեցին տարածվել, ինչպես նաեւ «ասեք՝ կանենք» կարգախոսը վերածվեց «ասում ենք՝ հեռացե՛ք» կարգախոսի եւ նմանատիպ տարաբնույթ բառամթերքներով արտահայտման ձեւերի: Տիգրան Ավինյանի «գազելի» բեմադրությունից հետո, մեկ այլ երկրում գուցե պատասխանատվության ենթարկեին թեկնածուին, որովհետեւ չունենալով համապատասխան վարորդական իրավունք, հրապարակայնորեն խախտելով օրենքը, տեղափոխում էր մարդկանց: Սա PR տեսանկյունից մակերեսային մտածված տեխնոլոգիա էր, որը կիրառվեց ուշադրություն հրավիրելու համար:

— Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն էլ ընտրություններին մասնակցում է` «Շարունակենք, որովհետեւ բոլորիս պետք է» կարգախոսով: Ի՞նչ կասեք նրա քարոզարշավի մասին:

— Հայկ Մարությանի կարգախոսը երկար է, որը դժվար է հիշել: Բայց Երեւանի ավագունու թեկնածուների ֆավորիտը լինելու է Հայկ Մարությանը, մի քանի պատճառներով, նախ՝ հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանած մարդը հայտնվել է մոխրագույնների վանդակում. նախկին չէ, ներկաներին  էլ քննադատում է: Մարդկանց որոշ հատվածը, որ ընտրել է ՔՊ եւ հիասթափվել, ընտրելու է Հայկ Մարությանին: Վերջինս խաղարկային, հումորիկ քարոզարշավ է իրականացնում, շատ նման է Ուկրաինայի նախագահ Զելենսկու քարոզարշավին՝ չնայած այնտեղ ծախսված գումարն այստեղի հետ չես համեմատի: Բայց մի սերնդի համար նա շարունակում է մնալ սիրված կերպար, ինչը վկայում է նաեւ քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո արձանագրած հաջողությունները բեմում: Նրա «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը PR տեսանկյունից լավ մտածված տեխնոլոգիա է, որի ուղերձները համապատասխան PR գործիքներով տեւական ժամանակ է ակտիվորեն տարածվում են՝ թիրախավորելով տարբեր լսարաններ:

— «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանն էլ երեւանցիներին կոչ է անում՝ «Փոխենք ապագան»: Որքանո՞վ  է նրան հաջողվում արդյունավետ քարոզարշավ իրականացնել:

— Մանե Թանդիլյանը եւս երկարաժամկետ աշխատանք իրականացրած թեկնածուներից է, այս քաղաքական ուժն ավելի վաղ էր որոշել իր թեկնածուին եւ հաստատակամ քայլերով առաջ է գնում: Կարգախոսը համահունչ է քաղաքական ուժի եւ հատկապես Ռուբեն Վարդանյանի վարած քաղաքականությանը՝ ապագայի շեշտադրումներով: Քաղաքական ուժի լոգոն գրագետ է արված, գույները համահունչ են եւ ազդեցիկ, ուղերձները հստակ են, քաղաքապետի թեկնածուն հավասակշիռ է: Նոր տեխնոլոգիան, որ կիրառվեց, այն էր, որ «Տիկին նախարար» գեղարվեստական ֆիլմում տրվեցին ասոցիացիաներ, որոնք ուղիղ կապ ունեին Մանե Թանդիլյանի քարոզարշավային թեզերի հետ:

— «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն էլ երգում է` ռոքային դմփ-դմփ-հու ելեւէջներով: Այս կերպ կհաջողվի՞ գրավել երեւանցիների ձայները:

— Այն խորհրդանշանը, որն ընտրել է այս դաշինքը, համահունչ է օրվա օրակարգին: Քարոզարշավն ավելի իմիջային է՝ Անդրանիկ Թեւանյանին շատերը բացահայտում են մեկ այլ դիտանկյունից՝ երգում է, նվագում է, սպորտով է զբաղվում.... Ցուցակում ընդգրկված են հեղինակավոր մարդիկ, որոնք եւս լսարան ունեն: Ռոբերտ Քոչարյանը եւ «Հայաստան» դաշինքը հայտարարեցին, որ աջակցելու են վերջինս, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր հատվածի ձայների մի մասը կստանա հենց այս դաշինքը:

— Անդրադառնանք նաեւ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերին, որո՞նց կառանձնացնեք` իրենց իրականացրած քարոզարշավով:

— Արտակ Զեյնալյանի քարոզարշավը եւս իմիջային է, շեշտադրվում է քաղաքապետի թեկնածուի անցած ճանապարհը, համեստությունը, զսպվածությունը, հարցերի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը, բայց քանի որ քաղաքական ուժն աջակցում է ներկա իշխանություններին, ազդեցությունը չեզոքանում է: Մյուս քաղաքական ուժերի պարագայում ժամանակն այնքան կարճ է, որ դժվար կլինի դիրքավորվել եւ հասանելի դարձնել ուղերձները: Ցավոք, շատերը միայն ընտրական գործընթացներում են հիշում, որ պետք է հաղորդակցվել հասարակության հետ: Քարոզարշավային օրերին դժվար է այդքան շատ տեղեկատվական հոսքերից եւ քարոզարշավային հոլովակներից ընտրել, թե ում ձայն տալ: Մարդիկ ընտրելու են նրանց, ում ճանաչում են: Ընդհանուրի մեջ, եթե դիտարկենք, որեւէ կարգախոս չկա, որ առավել ազդեցիկ լինի, հաճախ կրկնություններ են, արդեն օգտագործված, մի փոքր ձեւափոխված, չնույնականացված: Կարգախոսներից մեկն ամենաանսովորն է՝ «Հայաստանում եւ Երեւանում եվրառեմոնտ» իրականացնողը, որը մոլի հակառուս է, կարգախոսում ռուսերեն բառ է օգտագործում (նկատի ունի Տիգրան Խզմալյանին, -հեղինակ):

— Քաղաքական դաշտում ամեն ինչ տեսած երեւանցուն բավական դժվար է զարմացնել կամ տպավորել  քարոզարշավով: Ի՞նչ է պակասում թեկնածուներին` ավելի գրագետ ընտրողներին ներկայանալու համար:

— Բոլոր քաղաքական ուժերի մոտ էլ նկատելի է հապշտապություն, հաղորդակցային մոդելների ոչ խորքային վերլուծություն, օգտագործված տեխնոլոգիաների ոչ ամբողջական մշակում: Դասական քարոզարաշավային հետազոտություններն էլ տեսանելի չեն, որոնց արդյունքում հեռանկարային ռազմավարական քաղաքականություն կվարվի: Կարճաժամկետ ծրագրերը կարճաժամկետ արդյունք են տալիս եւ մոռացվում են: Եվ մի հստակ ցուցիչ էլ կա, ով ինչքան փող եւ ռեսուրս է օգտագործում, այդքան էլ քվե ստանում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում