ՏՄՊՊՀ նախագահի կինը 25 հազար դոլար նվիրատվություն է ստացել. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Մինչ այդ Գեւորգյանը եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը եւ հենց այդ ժամանակահատվածում էլ՝ 2017 թվականին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին եւ բնակարանը ձեռք են բերված հիփոթեքով, ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 854 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 42 մլն դրամ եւ 50 հազար դոլար։ Գեւորգյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ, որից 22 մլն 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, 47 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, իսկ 6 մլն 175 հազար դրամը Գեւորգյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Նա վարկերի մարմանը հաշվետու տարվա ընթացքում ուղղել է 3 մլն 40 հազար դրամ։
Գեղամ Գեւորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական եւ կորպորատիվ հարցերի գծով ղեկավար։ Մուշեղյանը հայտարարագրել է 25 հազար դոլար, որը նվիրատվություն է Pernod Ricard S A-ի կողմից։ Նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 53 մլն 417 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 5 մլն 883 հազար դրամ եւ 3 հազար դոլար, էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները՝ 4 հազար 777 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 26 մլն դրամ։ Սրանք ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի կնոջ ունեցած գումարներն են, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտը կազվել է 20 մլն 947 հազար դրամ, որից 18 մլն 447 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից, 611 հազար դրամը կրկին աշխատանքի վարձատրություն է այս անգամ «ԲՐԵՆԴԻ ԲՐԻՋ» ընկերությունից։ Մուշեղյանը հայտարարագրած անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է 49 մլն 599 հազար դրամ արժողությամբ հիփոթեք, որի պատճառով էլ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 345 հազար դրամ գումարը, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է։ Գեւորգյանի կինը ստացել է նաեւ ապահովագրական հատուցում՝ 541 հազար դրամ,

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից։ Մուշեղյանը վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 181 հազար դրամ գումար։

Գեղամ Գեւորգյանը մինչ հանձնաժողովի նախագահ դառնալը եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը, իսկ մինչ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն դառնալը, նա եղել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի ղեկավար, որից առաջ էլ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի գլխավոր իրավաբանն է եղել։ Թե իրավաբանն ինչ կապ ունի գյուղատնտեսության հետ, կամ ինչ կապ ունի ՏՄՊՊՀ-ի հետ, անհայտ է, սակայն պարզ է այն, որ նա եւս իշխանությունների այն սիրելին է, ում յուղալի պաշտոններ են բաշխում, ոչինչ, որ իրավագետ եւ եվրոպագետ Գեւորգյանն ընդհանրապես կապ չունի այս ոլորտների հետ։

Այժմ, երբ նա զբաղեցնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այս կառույցի աշխատանքն ավելի անարդյունավետ է, քան առաջ։ Այսինքն՝ Գեւորգյանը երեւի նույնիսկ տեղյակ էլ չէ, թե որն է հանձնաժողովի նախագահի աշխատանքի բնույթը այն դեպքում, երբ բենզինի գներն օր օրի աճում են, գազը գնանկում է արձանագրում, իսկ մեր զանգերին պատասխանում են «հանձնաժողովն ուսումնասիրում է, շուտով կհրապարակենք արդյունքները» կրկնվող, պղպջակ հիշեցնող խոսքերով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի