«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ար­ցա­խում կան ստվե­րա­յին գոր­ծու­նե­ու­թյամբ զբաղ­վող մար­դիկ` զար­մա­նա­լի­ո­րեն լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում ա­սաց ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԸ: Ըստ նրա՝ Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը բա­ցա­հայ­տում ա­րեց, ո­րում մի ի­րո­ղու­թյուն ի հայտ ե­ղավ, հա­մա­ձայն դրա՝  Ար­ցա­խում ստվե­րա­յին գոր­ծու­նե­ու­թյուն ծա­վա­լող մար­դիկ կան. «Նրանք ի­րա­վունք չու­նեն այդ­պի­սի մի­ջա­վայ­րում նման գոր­ծու­նե­ու­թյուն ծա­վա­լել, քա­նի որ այն­տեղ կան խիստ անվ­տան­գա­յին խնդիր­ներ: 8 հո­գով Ար­ցա­խի ընտր­ված նա­խա­գա­հին հրա­ժա­րա­կա­նի պար­տադ­րանք են ներ­կա­յաց­նում, ես չգի­տեմ՝ 7-ն ով­քեր են, բայց հա­մոզ­ված եմ՝ 1-ը Ռու­բեն Վար­դա­նյան  է, ես չգի­տեմ՝ Ռու­բեն Վար­դա­նյանն ում է ներ­կա­յաց­նում»: Իսկ հի­մա ա­մե­նա­զար­մա­նա­լին` Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը նշեց, որ Ար­ցա­խում չպետք է ներ­քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներ լի­նեն, և մի­այն դրա շնոր­հիվ հնա­րա­վոր կլի­նի անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը լու­ծել: Մի­այն դու է­իր պա­կաս` ազ­գա­յին մի­աս­նու­թյան կո­չեր ա­նե­լու:

Իսկ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ Լո­ռու մար­զի իր եր­կօ­րյա այ­ցե­լու­թյան շրջա­նակ­նե­րում ե­ղել է Հագ­վի գյու­ղում, որ­տեղ ա­վար­տա­կան փու­լում է մո­դու­լա­յին դպրո­ցի կա­ռու­ցու­մը: Ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը հատ­կաց­րել է 755 մլն դրամ: Նա­խա­տես­վում է 140 ա­շա­կեր­տի հա­մար նա­խա­տես­ված դպրո­ցը շա­հա­գործ­ման հանձ­նել մինչ դեկ­տեմ­բեր: Իսկ հե­տո սկսվե­ցին Շա­րի­կո­վի նկա­րագ­րին ար­ժա­նի զար­մա­նա­լի զե­ղում­ներ. «Ենթադ­րենք Շու­շա­նը մի­ջազ­գա­յին դպրոց է ըն­դուն­վել, գեր­մա­նա­կան քա­ղաք է,  դպրո­ցում ոչ­խար են պա­հում: Մեր մոտ, որ մե­կը չսխալ­վի ա­սի դպրո­ցում ոչ­խար պա­հեք, այդ օ­րը ֆեյս­բու­քա­հա­յու­թյու­նը բո­լոր գոր­ծե­րը կթող­նի ու կսկսի քահ-քահ հռհռալ, թե այս ինչ են ա­սում, դպրո­ցը գոմ սար­քե­ցիք, էդ էլ սար­քե­ցիք գոմ, էդ էր մնա­ցել, էդ էլ քան­դե­ցիք: Բայց պետք է փո­խել այդ մտա­ծո­ղու­թյու­նը, ո­րով­հե­տև ե­թե մեր գյու­ղա­ցին, մենք բո­լորս կով ենք պա­հում ու չենք հարս­տա­նում, ու­րեմն սխալ ենք պա­հում այդ կո­վին, ե­թե ոչ­խար ենք պա­հում ու չենք հարս­տա­նում, ու­րեմն սխալ ենք պա­հում այդ ոչ­խա­րին: Սա բա­ցա­ռա­պես կրթա­կան հարց է»: Հե­տո էլ Հագ­վի գյուղ այ­ցից տե­սա­նյութ է հրա­պա­րա­կել իր ֆեյս­բու­քյան է­ջում, ո­րը լրիվ շա­րի­կո­վյան գլուխ­գոր­ծոց է...

Մեզ ան­զար­մանք չթո­ղեց և ՄԱՐ­ԴՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԻ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ԿԱՆ ԴԱ­ՏԱ­ՐԱ­ՆԸ, ո­րը մեր­ժել է Հա­յաս­տա­նի՝ Ադր­բե­ջա­նի դեմ Վա­գիֆ Խա­չատ­րյա­նի վե­րա­բե­րյալ նոր ժա­մա­նա­կա­վոր մի­ջան­կյալ մի­ջոց կի­րա­ռե­լու պա­հան­ջը: Այս մա­սին հայտ­նում է Մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան հար­ցե­րով ՀՀ ներ­կա­յա­ցու­ցի­չը: Մի­և­նույն ժա­մա­նակ Դա­տա­րանն իր ո­րոշ­ման մեջ նշել է, որ շա­րու­նա­կում է ու­ժի մեջ մնալ դե­ռեւս 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 29-ին կի­րառ­ված եւ նույն թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 3-ին ընդ­լայն­ված մի­ջան­կյալ մի­ջոց կի­րա­ռե­լու ո­րո­շու­մը, ո­րի ու­ժով Ադր­բե­ջա­նը պար­տա­վոր­վում է կա­տա­րել իր կոն­վեն­ցի­ոն պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը պար­տա­վո­րեց­րել է նա­եւ Ադր­բե­ջա­նին տե­ղյակ պա­հել Վա­գիֆ Խա­չատ­րյա­նի ընդ­հա­նուր վի­ճա­կի եւ ըն­թա­ցող քրե­ա­կան վա­րույ­թի մա­սին: Դե ինչ ա­սես, կուշտ ենք ձեր «թղթե շե­րեփ­նե­րից», ո­րոնք ա­վե­լի է­ժան են, քան դրա հա­մար անհ­րա­ժեշտ թուղթն ու թա­նա­քը: Իսկ «երկա­թե շե­րե­փի» պա­տաս­խա­նա­տու Սու­րեն Պա­պի­կյանն էլ հանձ­նա­րա­րել է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող անձ­նա­կազ­մի շրջա­նում շա­հագր­գիռ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ներգ­րավ­մամբ կազ­մա­կեր­պել լրա­ցու­ցիչ, ան­հե­տաձ­գե­լի մի­ջո­ցա­ռում­ներ և ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ՝ վեր հա­նե­լու հա­մար հնա­րա­վոր բո­լոր խնդիր­նե­րը, ո­րոնք կա­րող են ի հայտ գալ ծա­ռա­յու­թյան կրման ըն­թաց­քում և հան­գեց­նել ան­ցան­կա­լի հե­տև­անք­նե­րի, դեպք-պա­տա­հար­նե­րի: Այ­սինքն` բա­վա­րար­վել է դա­տարկ բա­նե­րով:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան