Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի տեսանյութը մայրն ուղարկել է այլ տղամարդու. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ծնողների գործով: Մասնավորապես, իրավապահ մարմինները բացահայտել են, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած Աննա Արեւշատյանն իր երեխայի նկատմամբ այդպես է վարվել, նկարել ու տեսանյութը ուղարկել է իր ամուսնու՝ Թաթուլ Մադաթյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նույն խցում պատիժը կրող մի տղամարդու:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում: Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա:
Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

