Կենտրոն հանայնքի ղեկավարն անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ կառուցվել եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ:

Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երեւանցիների խնդիրների մասին:

Կենտրոն վարչական շրջանի էջն էլ ակտիվ լուսաբանում ու մեծ շուքով ներկայացնում է կոնկրետ աշխատանքները:

Օրինակ՝ երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել:

ԿԸՀ-ը ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտուները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը:

«Հրապարակած գրառումից ակնհայտ է, որ Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել, քանի որ, որպես հանրային հաշվետվություն, վարչական շրջանը ներկայացնում է իր կողմից արված աշխատանքները: Եթե լիներ հրապարակում, որտեղ անդրադարձ լիներ նրան, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավագանու անդամի թեկնածու է, ու կոչ արվեր ընտրել այդ թեկնածուին կամ մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրությունների կոնտեքստով գրառում արվեր, այդ դեպքում նոր կդիտարկվեր խախտում»,-պարզաբանեցին ԿԸՀ-ից:

Իհարկե լավ է, որ թաղապետ Ղուկասյանը հիշել է իր պարտականությունների մասին ու աշխատանքով է զբաղվում, բայց լավ կլիներ, որ մշտապես հիշեր իր անելիքների մասին եւ ոչ թե միայն քարոզարշավի ժամանակ: Իսկ ԿԸՀ-ն էլ, քանի որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն է ղեկավարում, հովանավորում է բոլոր տեսակի ընտրախախտումներն ու կաշառքի դեպքերը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում