Զախարյանը` Golden Boy մրցանակի հավակնորդների թվում։
ՍպորտԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Tuttosport-ի վարկածով ընդգրկվել է Golden Boy մրցանակի հավակնորդների թվում։
Ամենամյա մրցանակը շնորհվում է Եվրոպայի՝ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ Այս պահին քվեարկությունում առաջատար է կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Գավին։
Tuttosport-ն այս քվեարկությունն անցկացնում է 2003 թվականից։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն օրեր առաջ 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, որի կազմում Իսպանիայի առաջնությունում արդեն անցկացրել է երկու հանդիպում։

