Ալիևյան սրիկայությունն է «Զանգեզուրի միջանցքը» , որին ձայնակցում է Թուրքիան, Հայաստանը չպետք է մտնի նման սակարկությունների մեջ. Պոլսահայ խմբագիրը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Ինչպե՞ս կարելի է շրջափակման պայմաններում հարաբերությունների բնականոնացման մասին խոսել, անկարելի է: Ապաշրջափակումը Թուրքիայի միակողմանի որոշումն է, և Թուրքիան պետք է նույնկերպ էլ վերացնի այդ որոշումը: Սա թրքական դիվանագիտություն է՝ միակողմանի որոշում կայացնել ու այդ որոշումից հրաժարվելու համար պահանջներ ներկայացնել»,-անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված հայկական կողմի ջանքերին եւ թուրքական կողմի պահանջների, ասաց Ստամբուլում գործունեություն ծավալող  «Ակոս» թերթի խմբագիրը ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿՅԱՆԸ, ընդգծելով.

-Հայաստանը չպետք է ընդունի նման վարքագիծը և այդտեսակ սակարկությունների մեջ չպետք է մտնի Թուրքիայի հետ: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը և սահմանները փակելը Թուրքիայի որոշումն են, այդ որոշումը չեղարկելու համար Հայաստանը բանակցելու կարիք չունի: Թուրքիան սատանայական քաղաքականություն վարած կլինի, եթե ասի՝ եկեք փոխադարձ զիջումներ անենք, Հայաստանը փոխադարձելիք բան չունի:

Պոլսահայ խմբագրի խոսքերով.

- Ադրբեջանա-թուրքական պահանջը եղել եւ մնում է  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, միջանցք հասկացությունը անկախ պետականության համար ընդունելի չէ, դա սպառնալիք է երկրի անկախ պետականությանը: Չի կարող այդպիսի բան լինել, աշխարհի ոչ մի երկիր չի ընդունում նման բան: Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան: Հայաստանի համար անընդունելի երևույթ է

Կրկնում եմ, անընդունելի է միջանցքի մասին խոսելը: Ես տարիներ առաջ միջանցքի օրակարգը քննարկման էի ներկայացրել, բայց Թուրքիայի հետ միջանցքի՝ Տրապիզոնի նավահանգստով դեպի Հայաստան: Դա ներկայացրել էի որպես Ցեղասպանության հողային հատուցում: Գիտեք, որ Ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայ սպանվեց, Արևմտյան Հայաստանը կորցրինք: Այդ կորուստը այսօր հետ բերել հնարավոր չէ, այսինքն՝ հնարավոր չէ հետ բերել Էրզրումը, Կարսը, Մուշը, բայց այդ կորստին իբր հատուցում մենք կարող էինք պահանջել միջանցք՝ Տրապիզոնի նավահանգստով դեպի Հայաստան երկաթգիծ, որի հսկողությունը կպատկաներ Հայաստանին: Այո՛, բաց սահմաններ, բաց երթևեկություն, ապրանքների տեղափոխում, մարդկանց ազատ տեղաշարժ: Այս բոլորն ընդունելի են, բայց ոչ միջանցք, քանի որ «միջանցք» բառը երկրի հողային ամբողջականությանը սպառնացող հասկացություն է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում