Կինոոլորտում մեծ զարգացում է ստացել «սաբոտաժի» երեւույթը. բաց նամակ Փաշինյանին

Մշակութային

«Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմի պրոդյուսեր, «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հարցին միջամտելու ակնկալիքով բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ նամակի պատճենն ուղարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Մեծարգո պարոն վարչապետ, ստիպված եմ նման բաց նամակի ձեւաչափով դիմել Ձեզ, քանզի արդեն շուրջ վեց ամիս է մեզ չի հաջողվում ՀՀ ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հետ լուծել մեր առջեւ հանիրավի առաջացրած խնդրահարույց հարցը: Խնդիրը հետեւյալն է. մեր ընկերության կողմից արտադրվող՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրության համար մրցույթային կարգով սահմանված, պայմանագրով, համաձայնագրով եւ վճարման ժամանակացույցով հաստատված պետական ֆինանսական մասնակի աջակցության գումարներն արդեն վեց ամիս է չի հատկացվում՝ զուտ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Քանի որ ս.թ. մարտ ամսից սկսած, վերոհիշյալ կառույցները անընդհատ հավաստիացնում էին մեզ, որ գումարները շուտով կհատկացվեն, այդ իսկ պատճառով, որպես ընկերության տնօրեն, ֆիլմ արտադրող պրոդյուսեր, նախագծի հեղինակ, ստիպված էի փոխառության միջոցով եւ նույնիսկ իմ միակ բնակարանի վաճառքի փողերով, ինչպես նաեւ աջակիցների օգնությամբ սկսել ֆիլմի նկարահանումները՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում եւ Հայաստանում:

Նման որոշում ես կայացրեցի, քանզի նախ ունեինք արդեն հաստատված պայմանագիր Ազգային Կինոկենտրոնի հետ եւ հետո, քանի որ մեծ դժվարությամբ ձեռք էին բերված մի շարք պայմանավորվածություններ հիշյալ երկրների փորձագետ պատմաբանների, տարբեր արխիվային կառույցների եւ դերակատարների հետ, եթե հետաձգեինք այն, ապա նախագծի կայացումը վտանգված կլիներ: Այդ իսկ պատճառով, ստիպված սուղ միջոցներով եւ փոքրաքանակ կազմով մենք զօր ու գիշեր աշխատեցինք, որպեսզի կարողանանք նկարահանումները ավարտել եւ ֆիլմը էկրան բարձրացնել գալիք դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանվածների հիշատակին նվիրված միջազգային օրը: Այո, մենք երկու ամսվա ընթացքում ավարտեցինք ֆիլմի ողջ նկարահանումները 4 երկրների 12 քաղաքներում, իսկ հիշյալ երկու պետական կառույցները գտնվելով մեկ քաղաքում, առայսօր չեն կարողանում, կամ չեն ցանկանում լուծել իրենց վերապահած պարտավորությունները: Մեծարգո պարոն վարչապետ, 14 տարի բարեփոխումների պահանջով իմ եւ իմ գործընկերների կողմից տարված պայքարից հետո Ձեր առաջադրած բարեփոխումների ծրագիրը հուսադրող էին, որը կարծես համահունչ էր նաեւ մեր տեսլականին, բայց ցավոք պետք է արձանագրեմ, որ կինոոլորտում, այն ընդամենը իմիտացիայի տեսքով է կատարվում, որը հեռու է զարգացման միտումներից: Իմ եւ շատերի տպավորությունն է, որ թեկուզ կարծես չկան նախկինի պես համատարած կաշառքի եւ «ատկատի» երեւույթները, բայց փոխարենը մեծ զարգացում է ստացել «սաբոտաժի» երեւույթը, որը հղի է իր ծանր հետեւանքներով: Օրինակներից մեկը՝ մեր կինոնախագծի նկատմամբ կիրառվող միտումնավոր, երկակի ստանդարտով գործառույթներն են, որի միակ պատճառը իմ համոզմունքով այն է, որ ես չեմ քաջալերում կինոոլորտում կատարվող նման «անպտուղ» բարեփոխումներիը, ավելին՝ ըստ առիթի բարձրաձայնում եմ թերությունների եւ չկատարվող առաջնային կարեւոր խնդիրների մասին ու նաեւ, որպես անկախ կինոարտադրող, հեռու լինելով երեսապաշտությունից եւ սնափառությունից, հիմնականում արտադրում եմ ազգային եւ պետական կարեւոր նշանակություն ունեցող ֆիլմեր, որոնք բարձր գնահատականների են արժանանում թե՛ մասնագետների, թե՛ սովորական հանդիսատեսի կողմից, որի վառ ապացույցն են ֆիլմերից մեկի շահած 115 մրցանակները միջազգային կինոփառատոններում, որոնցից 2-ը տրվել է նույնիսկ թուրքական միջազգային կինոփառատոնի կողմից:

Մեծարգո պարոն վարչապետ, չգիտեմ հասանելի կլինի արդյոք Ձեզ այս նամակը, թե` ոչ, բայց այս միջոցով ցանկացա Ձեզ իրազեկել մեր խնդրի եւ կինոոլորտում տիրող իրավիճակի մասին, որը իմ եւ իմ գործըներների համոզմամբ` արդեն իսկ հղի է վատ հետեւանքներով: Ավելացնեմ նաեւ, որ եթե մոտակա ժամանակերում չհանգուցալուծվի մեր ֆիլմի հետ կապված այս թնջուկը եւ վերջ չտրվի ոլորտում տիրող ամենաթողությանը, ապա ստիպված կդադարեցվի ֆիլմի հետարտադրական աշխատանքները ու թեկուզ ցավով, ինքս էլ հետայսու ստիպված կդադարեցնեմ նաեւ իմ կինոգործունեությունը Հայաստանում», - ասված է բաց նամակում եւ, որպես հետգրություն, կցված է իրենց կողմից արտադրված եւ ընթացքի մեջ գտնվող ֆիլմերի մասին` manpictures.am:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում