Ոճաբան Անի Ավդալյանը` աշխարհի առաջնությունում

Մշակութային

Ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանի թիմը մասնակցելու է սեպտեմբերի 9-11-ը Փարիզում կայանալիք Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը՝ (HAIRWORLD OMC WORLD CUP) Հայաստանը ներկայացնելով մի քանի անվանակարգերում:

Ավդալյանի խոսքով՝ առաջնությունը ոլորտի ամենահեղինակավոր իրադարձություններից է, որի ժյուրիի անդամները բարձր պրոֆեսիոնալներ են, խիստ են դատում յուրաքանչյուր աշխատանք:

«Առաջնությանը մասնակցում են ոչ միայն վարսահարդարներ եւ դիմահարդարներ, այլեւ գեղեցկության բնագավառի այլ մասնագետներ: Ինքս ժամանակին մասնակցել եմ OMC-ի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնությանը, արժանացել մրցանակների, սակայն ոչ մի անգամ Հայաստանը թիմով հանդես չի եկել»,-շեշտում է Անի Ավդալյանն ու տեղեկացնում՝ իր թիմում ընդգրկված են 11 պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նրանք ներկայանալու են չորս անվանակարգում`

«Կրեատիվ գույն եւ ոճ» (CREATIVE H. COLOR & STYLE) անվանակարգում յուրաքանչյուր մասնակից պետք է ցուցադրի իր ստեղծագործական միտքը, աշխատի վրձնով, մազերի հետաքրքիր գունային խաղ ստանա: Նրանք պետք է ապահովեն գույների մաքրություն, ցույց տան իրենց երեւակայության թռիչքը, որը բարձր է գնահատվում: Աշխատելու են մանեկենների հետ: Այս անվանակարգում Հայաստանից ներկայանալու են Հասմիկ Մանուկյանը, Սարգիս Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Գոհար Թովմասյանը եւ Ռուզաննա Հովսեփյանը:

«Հյուսքերի տեխնիկա եւ ոճ» (TECHNICAL BRAIDED STYLE) անվանակարգում հանդես է գալու Մարտա Քեշիշյանը: Նա պետք է կարողանա քառասուն րոպեում ստանալ այն, ինչ հարկավոր է, ցուցադրել փայլուն տեխնիկա եւ երեւակայություն:

«Կոմերցիոն կտրվածք եւ ոճ» (STREET CUT & STYLE) անվանակարգում կներկայանան Հայկանուշ Մարգարյանն ու Կարինե Հովհաննիսյանը: Մասնակիցները պետք է կարողանան աշխատանքն ավարտել 35 րոպեում՝ ստանալով լավագույն կտրվածքը:

«Հոնքերի շտկում եւ ներկում» (EYEBROWS SHAPING & TINTING) անվանակարգում կներկայանա Քրիստինե Պետրոսյանը, որը վերապատրաստվել է Մոսկվայում՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ստուդիայում: Նա պետք է հասցնի իր աշխատանքն ավարտել 25 կամ 35 րոպեում:

Անի Ավդալյանը վստահեցնում է՝ եթե մրցանակների չարժանանան, անպայման աչքի են ընկնելու իրենց հիանալի աշխատանքով:

«Շատ կարեւոր է, որ Հայաստանի մասնակիցները տարբերվեն յուրատահուկ ձեռագրով, վառ երեւակայությամբ ու փաստեն, որ չեն զիջում որեւէ մեկին»,- նշում է ոճաբանը: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում