Թուրքիայի ներկայացուցիչները բուռն են արձագանքել հայազգի արվեստագետի աշխատանքներին

Մշակութային

Օրերս Բուլղարիայի Գաբրովո քաղաքում տեղի ունեցավ գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի ցուցահանդեսը տեղի «Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոն»-ի շրջանակներում:

Ուշագրավն այն էր, որ էթնիկ տարբեր պատկանելության երկրների արվեստագետներ եւ արհեստավորներ ներկայացել էին իրենց հեղինակած աշխատանքներով` մեկտեղելով մշակութային ասելիքն ու դարձնելով փառատոնը մեծ իրադարձություն:

Արտակ Թադեւոսյանի ասելիքը ինքնատիպ էր: Տաղավարի շուրջ խմբված մարդկանց հետաքրքրում էր արվեստագետի գաղափարը` մարդուն կյանքից զրկող փամփուշտից աշխարհաստեղծման օրից մինչ հիմա երկրին կյանք տվող կնոջ համար զարդեր ստեղծելու գաղափարը: Փամփուշտը նրա ձեռքում վերածվում է զարդի, արվեստի արժեք ունեցող էթնիկ ասելիքով մի խորհրդանիշի, որն ուղղված է խաղաղությանն ու համերաշխությանը:

Կից տաղավարներից մեկում Թուրքիայի ներկայացուցիչները բուռն են արձագանքել հայազգի վարպետի մշակութային գաղափարախոսություն պարունակող աշխատանքներին: Այսուամենայինիվ արվեստի լեզուն սահմաններ չի ճանաչում, չնայած էթնիկ արմատներով, էթնոկրի գենետիկ հիշողությունը պահպանելով այն որպես նաեւ լեզվական շերտ, որ միայն տվյալ ազգի ներկայացուցիչը կհասկանա: Արտակը պայքարի փամփուշտները պահում է առանձին` առանձ ձուլելու, առանց փոփոխելու: Այստեղ միայն այն փամփուշտներից գործեր են, որնց առաքելությունը խաղաղությունն էր: Եվ նրանք, ովքեր կրում են Արտակի զարդերը, գիտեն, որ վերածվում են քայլող խաղաղության կոչնակների:

Փառատոնում մեծ հաջողության, իր աշխատանքների հանդեպ մեծ հետաքրքրություն սերմանելու հետ մեկտեղ արվեստագետը փորձել է ներկայացնել նաեւ այսօրվա ցավը` արցախյան գոյապայքարը, որի հիմքում շուրջ 120.000 բնակչության հանդեպ կիրառվող հոգեբանական տեռոր է իրականացվում ադրբեջանցիների կողմից: Արտակը փորձում է բարձրաձայնել իր գործերով հենց այս պարզ ճշմարտությւոնը, որ քանի դեռ չկա խաղաղութուն, պատերազմը շարունակվում է, իսկ եթե դա այդպես է, ուրեմն` պետք է լինել պատրաստ:

Գաբռովո քաղաքի քաղաքապետարանի մշակութային բաժնի առաջարկությամբ` Արտակ Թադեւոսյանը հանդիպելէ նաեւ քաղաքապետին եւ առաջարկել, որպեսզի մշակութային կապերով փոխկապակցված` քույր քաղաքներ լինեն Գյումիրն եւ Գաբրովոն: Համաձայնությունը ստանալով` Արտակը այն փոխանցել է Գյումրու քաղաքապետին: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում