Սևիկյանը` երկու հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում
ՍպորտՌուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում իսպանական «Խետաֆեն», բացի այդ հայտնի է դարձել, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել է եւս մեկ հայտնի ակումբի` «Արիսի» ուշադրության կիզակետում։ РБ Спорт-ի հետ զրույցում կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրվածությունը հաստատել է Կիպրոսի «Արիսի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին։
«Մենք դեռևս դիտարկում ենք նոր համալրում ունենալու տարբերակը։ Ինձ շատ է դուր գալիս «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը։ Շատ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում։ Բայց գործարքը տեղի ունենալու համար շատ բան պետք է համընկնի։
Այս պահին դժվար է Սևիկյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ կատարելը, քանի որ վերջինս հայտնվել է նաև այլ ակումբների ուշադրության կենտրոնում, բացի այդ էլ իր ակումբում համարվում է առանցքային խաղացող»,- նշել է Շպիլևսկին։

