Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:
Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ, որից հետո հրաժարվեց շարունակել պայքարը:
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկեց 83 կգ, հրեց` 107 կգ և ընդհանուր 190 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Թայվանի ներկայացուցիչ Չեն Գուան-Լինը` 203 կգ արդյունքով։
Հիշեցնենք՝ ծանրամարտի Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Հայաստանը մրցավայր է մեկնել 14 ծանրորդով:

