Հայաստանի հետ խաղին արգելվել է Ադրբեջանի դրոշներով մուտքը, տեղի համայնքը բոյկոտել է
ՍպորտԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների խաղին Ադրբեջանի դրոշով մարզադաշտ մտնելու արգելքը Թուրքիայում մեծ արձագանք է գտել ազգայնականների ու ադրբեջանական համայնքի մոտ։ Այս մասին հայտնում է թուրքական Yenicag-ը։
Սոցցանցերում բողոքի ալիք է բարձրացել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից հետո, որով արգելվում է Ադրբեջանի դրոշով մտնել Թուրքիա-Հայաստան խաղին։
Թուրքիայի ազգայնական ուժերը և տեղի ադրբեջանցիները բողոք են հղել ֆուտբոլի ֆեդերացիային և նահանգապետին։

