ԱԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր
ՍպորտՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:
Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 142 կգ-ով եւ ձախողեց առաջին եւ երկրորդ մոտեցումները, իսկ ահա երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:
Հրում վարժությունը 20-ամյա ծանրորդը պայքարը սկսեց 170 կգ-ով եւ դարձյալ անհաջող երկու փորձ ունեցավ։ Երրորդ մոտեցմամբ Սահակյանը հրեց 170 կգ-ը: Այս վարժությունում նա պայքարն ավարտեց 5-րդ տեղով:
Ա խմբի երկամարտում Գոռ Սահակյանը 312 կգ արդյունքով երկրորդն է, բայց B խմբի առաջատար ինդոնեզացի ծանրորդը 9 կգ-ով գերազանցել է Հայաստանի ներկայացուցիչին (321 կգ):

