Շատ ուրախ եմ Ռուսաստանի հավաքականում նորամուտս նշելու համար. Օգանեսյան
ՍպորտՌուսաստանի հավաքականի հայազգի ֆուտբոլիստ Ստեփան Օգանեսյանն ազգային թիմի կազմում իր նորամուտը նշելուց և գոլ խփելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Շատ ուրախ եմ Ռուսաստանի հավաքականի կազմում նորամուտս նշելու և առաջին գոլը խփելու համար: Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց հաղթել, բայց հաջորդ խաղում կփորձենք դրական արդյունք ունենալ»,- Օգանեսյանի խոսքը մեջբերում է ՌՖՄ մամուլի ծառայությունը։

