Արցախում «ականները» քիչ-քիչ «պայթում» են

Վերլուծություն

Սա­կայն ներ­կա ի­րա­վի­ճա­կում կա մեկ կա­րե­ւոր հարց եւս. իսկ ին­չո՞ւ Նի­կոլն ու Ա­լե­նը հան­կարծ ո­րո­շե­ցին՝ այս­պես մի­ան­գա­մից եւ բա­ցա­հայ­տո­րեն, չնա­յե­լով հնա­րա­վոր լուրջ ռիս­կե­րին, թշնա­մու­թյան աս­տի­ճան դեմ գնալ Մոսկ­վա­յին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=264159&l=am): Ա­ռիթ ու­նե­ցել ենք են­թադ­րու­թյուն հայտ­նել, որ սա պետք է կա­պել Ար­ցա­խում այս օ­րե­րին տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ:  Բայց մինչ Ար­ցա­խին հաս­նե­լը՝ նախ հարկ է անդ­րա­դառ­նալ ներ­հա­յաս­տա­նյան թե­եւ անն­շան, բայց հե­տաքր­քիր եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք տվող փաս­տի: Այս­պես, նա­խօ­րե­ին հայտ­նի դար­ձավ, որ Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րում «Ապրե­լու եր­կիր» կու­սակ­ցու­թյան կող­մից ա­ռա­ջադր­ված քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու Մա­նե Թան­դի­լյանն այ­ցե­լել է Մեծ Բրի­տա­նի­ա­յի դես­պա­նա­տուն եւ հան­դի­պել դես­պա­նի հետ: Ինչ­պես հայտ­նի է, Մա­նեն ու իր թի­մը Ռու­բեն Վար­դա­նյա­նի հո­վա­նա­վո­րյալ-ֆի­նան­սա­վո­րյալն են, եւ հենց այդ հո­վա­նու տակ էլ մտել են ընտ­րար­շավ: Ու այս­տեղ պարզ հարց է ծա­գում. իսկ Վար­դա­նյա­նը չի՞ մտա­ծել այն մա­սին, որ հենց Բրի­տա­նի­ան է կանգ­նած Ար­ցա­խի ներ­կա վի­ճա­կի հիմ­քե­րում: լավ, գոնե տե­ղյա՞կ է, թե իր հո­վա­նա­վո­րյալ քա­ղա­քա­պե­տա­ցուն ինչ գործ ու­նի բրի­տա­նա­կան դես­պա­նի մոտ, երբ այդ այ­ցին զու­գա­հեռ, նո­րից խրոխտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում Ար­ցա­խը փրկե­լու մա­սին:

Այս ա­մե­նը, թե­րեւս, խո­սում է այն մա­սին, որ ինչ­քան էլ այն տես­քը կա, որ Ար­ցա­խում ռուս­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու պատ­րաստ ու­ժեր են գա­լիս իշ­խա­նու­թյան, սա­կայն ե­թե ան­գամ դա այդ­պես է, մեկ է, այն­տեղ դեռ կան ա­րեւմ­տյան շատ եւ մի­ան­գա­մայն լուրջ «ական­ներ», ո­րոնք ա­մեն պահ կա­րող են պայ­թել: Բայց ա­մեն դեպ­քում, այս պա­հին ի­րոք կա այն տպա­վո­րու­թյու­նը, որ նախ­նա­կան գնա­հա­տում­նե­րով՝ հա­մե­մա­տա­բար ող­ջա­միտ ու­ժե­րի ներ­կա­յա­ցուց­չի հա­մա­րում ու­նե­ցող Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նը կա­րող է ա­ռանց ա­նակն­կալ­նե­րի դառ­նալ Ար­ցա­խի նա­խա­գահ, ո­րը Նի­կո­լի հա­մար լուրջ խնդիր է:

Ա­մեն դեպ­քում, մեր այն են­թադ­րու­թյու­նը, որ ար­ցա­խյան խորհր­դա­րա­նի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ 4 խմբակ­ցու­թյուն­ները, կա­րող են ա­ռա­ջին փու­լում ընտր­վե­լու հա­մար պա­հանջ­վող 22 ձայ­նը տալ Շահ­րա­մա­նյա­նի օգ­տին, գո­նե այս պա­հի դրու­թյամբ ի­րա­կա­նա­նում է: Դեռ կան մտա­վա­խու­թյուն­ներ, որ խորհր­դա­րա­նա­կան 5-րդ ու­ժը՝ Սյա­մո­յի թի­մը, կփոր­ձի ինչ-որ ա­նակն­կալ­ներ մա­տու­ցել, սա­կայն նա ո՛չ խորհր­դա­րա­նում բա­վա­րար ձայ­ներ ու­նի եւ ո՛չ էլ հան­րու­թյան մոտ բա­վա­րար վար­կա­նիշ: Ե­թե ինչ-որ բան փոր­ձի, հա­ջո­ղու­թյու­նը քիչ հա­վա­նա­կան է, բայց դա ան­ձամբ նրա հա­մար կա­րող է լուրջ հար­ված դառ­նալ: Կարճ ա­սած, որ այս­տե­ղից էլ հար­վա­ծը քիչ հա­վա­նա­կան է թվում:

Մի­եւ­նույն ժա­մա­նակ, նա­եւ հայտ­նի դար­ձավ, որ ա­ռանց ան­գամ ընտ­րու­թյուն­նե­րին սպա­սե­լու, ար­դեն իսկ լու­ծար­վել են այն ար­հես­տա­կան օ­ղակ­նե­րը, ո­րոնք պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը ստեղ­ծել էր Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուրջ: Հիմ­նա­կա­նում ա­րեւմ­տա­մետ­նե­րից, սո­րո­սա­ծին­նե­րից բաղ­կա­ցած այդ օ­ղակ­նե­րի լու­ծա­րու­մը էլ ա­վե­լի է թու­լաց­նում Նի­կո­լի դիր­քերն Ար­ցա­խում՝ նրան զրկե­լով խա­ղի մեջ մնա­լու վեր­ջին լծակ­նե­րից:

Ի­հար­կե, նի­կո­լյան պատ­կե­րա­ցում­ներվ, Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած այս գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կերպ­ված էր ռուս­նե­րի կող­մից, եւ դա պետք է որ այս հա­կա­ռու­սա­կան բուռն հիս­տե­րի­ա­յի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը լի­ներ: Ա­ռա­վել եւս, երբ դրա­նով ոչ մի­այն կորց­նում է Ար­ցա­խում կա­ռա­վար­ման լծակ­նե­րը, այլ նա­եւ նվա­զում է իր հան­դեպ Ա­րեւ­մուտ­քի հե­տաքրք­րու­թյու­նը, ու պետք է հի­մա հա­կա­ռու­սա­կան տո­նայ­նու­թյամբ ա­մեն կերպ ցույց տալ, թե՝ ինձ հան­կարծ հաշ­վից չհա­նեք:

Սա­կայն այս ա­մե­նը նա­եւ այլ ուղ­ղու­թյուն ու­նի: Այս­պես, Ա­լի­ե­ւը փոր­ձեց Ար­ցա­խում ի­րա­վի­ճա­կի նման փո­փո­խու­թյա­նը պա­տաս­խա­նել սահ­ման­նե­րին զենք ու զորք շար­ժե­լով: Նի­կոլն էլ, որ մինչ ե­րեկ հան­գիստ Հա­յաս­տա­նով մեկ ֆռֆռում էր, այդ «պասի» հի­ման վրա ե­րեկ հան­կարծ մտա­ծեց, որ սուր վի­ճակ է, եւ ան­գամ պա­տե­րազմ կա­րող է լի­նել: Ու նո­րից սկսեց ա­ռաջ տա­նել ա­մեն կերպ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կնքե­լու գա­ղա­փա­րը՝ հիմն­ված 2021թ.-ի դեկ­տեմ­բե­րի 14-ին Բրյու­սե­լում, 2022-ի հոկ­տեմ­բե­րի 6-ին՝ Պրահա­յում եւ 2023-ի մա­յի­սին Բրյու­սե­լում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, ինչ­պես նա­եւ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան վրա: Նման պայ­մա­նա­գիր նա մինչ այս էլ կա­րող էր ստո­րագ­րել: Մի­այն թե թվարկ­ված բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մեկ հարց են բաց թող­նում՝ իսկ Ար­ցա՞խը…

Փո­խա­րե­նը, այս օ­րե­րին Ա­լի­եւն ար­տա­քին ու­ժե­րից շա­րու­նա­կում է բա­նակ­ցել մի­այն ռուս­նե­րի հետ (Թուր­քի­ա­յին, ի­հար­կե, չհաշ­ված), եւ այս շփում­նե­րում շա­րու­նա­կում է ա­ռաջ­նա­յին մնալ հենց նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ Նի­կո­լի կող­մից Ար­ցախն Ադր­բե­ջան ճա­նա­չե­լու ուղ­ղում­նե­րով հան­դերձ: Նա­եւ, որ պետք է գոր­ծար­կել կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը, ինչ­պես նա­խա­տես­ված է ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նով: Սրա մա­սի՞ն է խո­սում Նի­կո­լը՝ ռուս­նե­րի հետ կա­տա­ղի կռիվ­նե­րի ա­րան­քում:

Մի խո­սքով, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են լի­նե­լու, դա կար­ծես հաս­տատ է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում