ՀԱՐՍԱՆԻՔ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ

Սպորտ

Սեպտեմբերի 3-ին, շրջափակված Արցախում հարսանիք էր, շրջափակումը չխանգարեց, որ այն կայանա։ Փեսան Արմանը, վառելիքի բացակայության պատճառով ձեռքերի վրա հարսին Մարիամին բարձրացրել է դեպի Սուրբ Հակոբավանք։ Եվ ահա, այս գեղեցիկ իրադարձության առթիվ էլ Iravunk. com -ը կապ հաստատեց Արցախ ու զրուցեց փեսայի ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ, ով ձյուդոյի, սամբոյի Հայաստանի բազմակի չեմպիոն է, այժմ էլ մարտական սամբոյում է հանդես գալիս ու այս տարի էլ դարձավ մարտական սամբոյի չեմպիոն։

- Շնորհավորում ենք, Արման, Ամուսնության առթիվ, անսպառ երջանկություն, հավերժական միություն մաղթում Ձեզ:

-Շատ շնորհակալ եմ։ Ամենակարևորը խաղաղություն լինի։ Նշեմ, որ Սուրբ Հակոբավանքը մայրաքաղաք Ստեփանակերտից շուրջ 90 կմ հեռավորության վրա է գտնվում, ճիշտ է, այժմ Արցախում վառելիքի խիստ սղություն կա, սակայն մենք կարողացանք մի ավտոբուսի մեջ տեղավորել հարսանիքի բոլոր հյուրերին, վառելիք գտնել ու Սուրբ Հակոբավանք հասնել։ Եկեղեցի տանող ճանապարհի վերջին հատվածը անմխիթար վիճակում է գտնվում, ավտոբուսը չկարողացավ բարձրանալ, Մարիամի համար էլ հարմար չէր հարսի զգեստով, ողջ ճանապարհին քարեր էին, դրա համար էլ ես ձեռքերիս վրա նրան բարձրացրեցի մինչև տաճար։

- Արման, հետաքրքիր է, ինչու հենց այդ եկեղեցին ընտրեցիք Աստծո օրհնությունը ստանալու համար։

- Քանի որ ես արմատներով Քոլատակ գյուղից եմ, այդ գյուղի մոտ է գտնվում եկեղեցին։ Սուրբ Հակոբավանքի հետ կապված շատ հին պատմություն կա։ Ես տարիներ առաջ եմ ասել, երբ ամուսնանամ, հարսանիքիս արարողությունը հենց այստեղ է լինելու, նպատակ էի դրել։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին հայրիկիս և իր ջոկատի անդամների կյանքը մի անգամ հենց այս հատվածում է փրկվել։ Ընտրյալս Մարիամը, Մարտակերտի շրջանի Կճողուտ գյուղից է, ուսանող է, երկրորդ կուրսում է այժմ սովորում։

- Արման, տեղյակ եմ, որ Ձեր երազանքներում մինչև 2022-ի դեկտեմբերի 12-ը հարսանիքի հետ կապված ծրագրերը այլ էին, մեծ հարսանիք պիտի լիներ, շատ հյուրերով:

- Այո, մենք ծրագրել էինք, որ պիտի դեկտեմբերին ամուսնանանք, մեծ հարսանիքով, շատ հյուրերով, ցավոք, Արցախում օրհասական վիճակ է, հասկացանք, որ մեզ էլ են դժվար օրեր սպասվում, սակայն որոշեցինք ամուսնանալ։ Հարսանեկան արարողության ժամանակ փորձեցինք պահպանել ադաթները, ընտանիքիս անդամների հետ գնացել ենք Մարիամենց տուն, սակայն ամեն ինչ հանգիստ ենք արել, առանց զուռնա ֊դհոլի, ավանդույթները պահվել են, սակայն շատ համեստ։ Արցախում սննդի բացակայության պատճառով վաղուց փակ են ռեստորանները, ժամանցի վայրերը։ Պսակադրության արարողությունից հետո ընտանեկան ընթրիք ենք կազմակերպել, շատ սովորական սեղանով։ Ինչ հնարավոր էր ճարել էինք։ Թող Արցախի հարցը լուծվի, մնացածը արդեն երկրորդական է, ամեն ինչ էլ կստացվի։

- Արման, հետաքրքիր է, թե ինչ խորհուրդ ունի այս ծանր պայմաններում Ամուսնությունը։

- Ամեն մի դժվարության ժամանակ պիտի լինել միասին, հաղթահարել միասին, էսպես էլ է լինում, լավ օրեր էլ կգան։ Ես այս մտքով հույս եմ տալիս ինձ ու Մարիամին։ Բոլորս էլ շրջափակման մեջ ենք, բոլորիս համար էլ շատ դժվար է, երբ բոլորը սոված են, ամեն օր կա հացի խնդիր, խանութները դատարկ են, սակայն հենց այսպիսի ծանր իրավիճակում է, որ սերը օգնում է անցնել բոլոր դժվարությունների միջով։ Երազում եմ ունենալ զույգ տղա, մենք պիտի մնանք այստեղ ու շենացնենք Արցախը։ Կուզենամ, որ լավ լինի, շրջափակումը ավարտվի, ապրենք խաղաղ կյանքով, հարսանիքներ շատ լինեն Արցախում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում