Արցախը գտնվում է լարված թակարդում, որտեղ ամեն մի շարժում կամ ջղաձգում ավելի է սեղմում օղակը․ԱՀ ԱԺ պատգամավորը բացառիկ փակագծեր է բացում

Հանդիպում

ԵրեկԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնեց Սամվել Շահրամանյանը։ Նախագահի ընտրությունների վերջնարդյունքում արդյո՞ք թոթափվեց վերջին շրջանում արցախյան ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով տվեց հակիրճ, բայց բովանդալից պատասխան․

-Ըստ իս մի փոքր շիկացած մթնոլորտը թուլացավ, բայց հաստատ չի թոթափվել ու իրադարձություններ կարող են տեղի ունենալ ավելի շուտ սոցիալական լարվածության ֆոնով պայմանավորված, ինչը կարող է տրանսֆորմացիայի ենթարկվի և ստանա քաղաքական պայքարի տեսք։

-Քաղաքական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ Աղդամի ճանապարհից օգտվելու համաձայնությունը նշանակելու է Արցախի ինտեգրում Ադրբեջանին: Դուք նման ռիսկ չե՞ք տեսնում:

-Այ՛ո,  իհարկե, մեծ է այդ ռիսկը, որը իմ պատկերացմամբ, ինչ-որ ձևով կարելի կլինի կառավարել, քան, եթե խնդիրը հասնի ռազմական էսկալացիայի, որի ելքերը բացարձակապես անկանխատեսելի են։ Ավելին, տարածաշրջանային բախումների կարող է վերածվել, որի կառավարելիությունը խիստ մշուշոտ է հատկապես մեր պարագայում։

-Պարոն Հովհաննիսյան, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով , որ հետայսու Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը ընկնում է 22 պատգամավորների վրա, ովքեր ընտրեցին նոր նախագահին։ Դուք 22 պատգամավորներից մեկն եք, հետաքրքիր է Ձեր գնահատականը վերը նշված հայտարարության վերաբերյալ։
-<<Միասնական հայրենիք>> կուսակցությունը ունի լիարժեք իրավունք հանդես գալու իր անունից, բայց, երբ ողջ խմբակցությունը հրաժարվում է մասնակցել քվեարկությանը , այստեղ՝ կլռեմ։ Իմ որոշումը ուղղակիորեն պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներից։ Առաջին, մենք այն վիճակում չենք, որ ևս 25 օր անցկացնենք ընտրություններ անել-չանելու օրակարգի վտանգների մեջ, երկրորդ՝ անոնսավորված համաժողովրդական պահանջի մասշտաբը ուղղակիորեն արտահայտեց կամ ճիշտ կլինի ասել արտահայտվեց սակավաթիվ մարդկանց սոցիալական արդարության կոչերով ԱԺ շենքի դիմաց և երրորդ՝ իմ հարցադրումները ուղղված նախագահի թեկնածու պարոն Սամվել Շահրամանյանին և վերջինիս պատասխանները պիտի, որ լույս սփռեն բազմաթիվ մտահոգ քաղաքացիների սպասումներին։
Իսկ ինչ մնում է պատասխանատվության մասով, ապա ի՞նչ, օրհասական պահին միթե՞ <<Միասնական հայրենիքի>> անդամները կողքից պիտի «թամաշա» անեն, կարծում եմ՝ ոչ։ Եվ առհասարակ, հայրենիքը ոչ մեկի սեփականությունը չէ։
-Եվ վերջում, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, ի՞նչ վճռորոշ որոշումներ եք ակնկալում ԱՀ նոր ընտրված նախագահից։
-Արցախի ապագայի վերաբերյալ ՝ հատկապես այս օրերին, կարտահայտվեմ շատ զգուշավորությամբ, քանզի Արցախը գտնվում է լարված մի թակարդում, որտեղ ամեն մի շարժում կամ ջղաձգում ավելի է սեղմում օղակը։  Իսկ նոր նախագահը, որին ցանկանում եմ տոկունություն և մտքի պարզություն, ողջ-ողջ մտավ եռացող կաթսայի մեջ, եթե կարելի է այդպես բնութագրել մեր վիճակը։ Համբերություն եմ ցանկանում բոլորիս։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում