Ամերկյան զորավարժությունները ՀՀ-ում սպառնալիք են նաեւ Իրանի համար. Իրանահայ վերլուծաբան

Հանդիպում
Էրդողանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը և Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը: Այս հայտարարությունները ին՞չ հակազդեցության կարող են հանդիպել Իրանի կողմից։ Եվ առհասարակ, ին՞չ զարգացումներով է այն հղի, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք  Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանի հետ, ով բավականին ուշագրավ պատասխան տվեց.

-Ի պատասխան ձեր հարցին պետք է ասեմ, որ կա չգրված օրենք, որ հաղթած կողմը փորձում է ստանալ ամեն ինչ պարտված կողմից եւ այս պահին էլ թուրքիան փորձում է ամեն բան ստանալ Հայաստանից։ Մենք ունենք պարտված իշխանություն, որը նաեւ ապազգային է, ունենք նաեւ անտարբեր ժողովուրդ Հայաստանում, ինչը հնարավորություն է տալիս թուրքիային, որ ստանա ամեն ինչ։ Սա նորություն չէ, քանի որ Թուրքիան երկար տարիներ է սպասել այս պահին, իսկ հիմա շատ հարմար պահ է Սյունիքի համար, որին շատ երկար են սպասել, որ ձեռք բերեն Ադրբեջանի հետ միասին։ Իսկ Իրանը բազում անգամներ հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանը իրենց կարմիր գիծն է եւ Իրանն այս մասին զգուշացրել է տարբեր մակարդակներով՝ թե Ադրբեջանին եւ թե Թուրքիային։ Հատկապես նրանց վերջին հանդիպմանը, երբ Իրանի ԱԳ նախարարը հանդիպեց Հաքան Վիդանի հետ շատ հստակ այս հարցի մասնի տեղեկացրել են։ Բայց ինչով հղի կդառնա այս ամենը, եթե ռազմական բախման գնան Ադրբեջանն ու Հայաստանը, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի Իրանի դիրքորոշումը, նրանք ուղղակի կմասնակցեն պատերազմին, թե՞ ոչ։

-Ինչպե՞ս կգնահատեք այսօր առկա Ռուսաստան-Իրան եւ Իրան-Հայաստան հարաբերությունները եւ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում առաջիկայում:

-Ռուսաստանի եւ Իրանի շահերը համընկնում են տարածաշրջանում, ինչի արդյունքում ամենաբարձր ձեւով համագործակցում են, բայց հայ-իրանական հարաբերությունների առումով պետք է ասեմ, որ Իրանը մեծ դեր ունի Հայաստանի հանդեպ, ինչպես նաեւ հանդուրժել եւ դեռ շարունակում են ներկայիս իշխաություններին, պահելով այն բարձր մակարդակի վրա։  Ինչ վերաբերում է ամերիկյան զորավարժություններին Հայաստանում, ապա եթե այն մտահոգել է Ռուսաստանին, պետք է ասեմ, որ ավելի շատ մտահոգել է նաեւ Իրանին։ Արդեն իրանական որոշ վերլուծաբաններ խոսում են այդ մասին եւ Հայաստանին մեղադրում են նշելով, որ իրենք ամեն առումով եղել են իրենց կողքին, բայց վերոնշյալ զորավարժությունները սպառնալիք են Իրանի համար։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում