Հայաստանի հավաքականի հայտացուցակը` Խորվաթիայի դեմ խաղում

Սպորտ

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրի խաղում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հայտացուցակում տեղ է գտել 22 ֆուտբոլիստ։ Բացակայում է թիմի ավագ Վարազդատ Հարոյանը, որն այս ընտրական փուլում երրորդ դեղին քարտն էր ստացել Թուրքիայի հավաքականի դեմ նախորդ խաղում։

Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հայաստան - Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։ Խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարներ՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում