«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Վո՛ւյ... Մեծ Բ­րի­տա­նիա­յի թա­գա­վոր ՉԱՐԼԶ III–Ը և Ալ­ժի­րի նա­խա­գահ Աբ­դել­մա­ջիդ Տե­բու­նը շնոր­հա­վո­րանք­ներ են հղել Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի ա­ռաջ­նորդ Կիմ Չեն Ը­նին՝ իր երկ­րի հիմ­նադր­ման օր­վա կա­պակ­ցութ­յամբ, հայտ­նում է Կո­րեա­յի կենտ­րո­նա­կան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յու­նը։ Չարլզ III–ը սեպ­տեմ­բե­րի 9–ին իր շնոր­հա­վո­րանքն է հղել՝ ԿԺԴՀ­–ի ժո­ղովր­դին «պայ­ծառ ա­պա­գա­յի» մաղ­թանք­ներ հայտ­նե­լով: Զար­մա­ցա՞ծ եք, որ բրի­տա­նա­կան թա­գա­վո­րը շնոր­հա­վո­րել է «ա­հա­վոր բռնա­պե­տին», ո­րին ան­պատ­կե­րաց­նե­լի է, որ շնոր­հա­վո­րեն ԱՄՆ կամ եվ­րո­պա­կան որ­ևէ երկ­րի նա­խա­գահ: Դե ե­թե նա­խա­գահ բա­ռը ստու­գա­բա­նենք հենց հա­յե­րե­նով, ա­պա այն նշա­նա­կում է մինչև գահ կանգ­նա­ծը: Նա­խա­գահ­նե­րին չի կա­րե­լի, իսկ Չարլզ թա­գա­վո­րին կա­րե­լի է, զի նա ոչ թե մինչև գահ է, այլ հենց գա­հին է նստած: Դե թա­գա­վոր է, ի­րա­կան թա­գա­վոր, այլ ոչ թե «թա­գա­վոր տղա» մեր ռա­բի­զա­կան ի­մաս­տով, և­ որ­պես թա­գա­վոր ա­վե­լի լավ գի­տի` ում շնոր­հա­վո­րել, իսկ ում` ոչ: Դե մի բան գի­տի, ին­չը չի հաս­նում ի­մա­նալ նա­խա­գահ­նե­րին, այդ թվում և` ծե­րուկ Բայ­դե­նին, որ շնոր­հա­վո­րում է Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի ա­ռաջ­նոր­դին: Ինչ­պես ա­սում է մեր ժո­ղո­վուր­դը` թա­գա­վորն ապ­րած կե­նա:

Օ­րերս տա­րած­վեց լու­րը, որ Նի­կո­լի թիկ­նա­զո­րի պետ Սար­գիս Հով­հան­նիս­յա­նը զրկվեց իր պաշ­տո­նից, քան­զի Նի­կո­լը լե­ղա­ճաք էր ե­ղել իր ննջա­րա­նից ըն­դա­մե­նը 300 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա ՀՐԱ­ՎԱ­ՌՈՒ­ԹՅՈՒՆ գմփցնե­լուց: Հ­րա­վա­ռութ­յունն ի­րա­կա­նաց­րել է «Գոլդ ֆա­յեր» ՍՊԸ-ն, ո­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րին հենց այդ ե­րե­կո­յան հրա­վի­րել են ոս­տի­կա­նութ­յուն եւ տու­գա­նել են, զար­մա­նա­լիո­րեն, ըն­դա­մե­նը 100 հա­զար ՀՀ դրա­մով: «Դ­վին» հյու­րա­նո­ցի սե­փա­կա­նա­տեր Ար­տակ Թով­մաս­յա­նը, ո­րի սե­փա­կան տա­րած­քում հնչե­ցին «պայթ­յու­նե­րը», պա­տաս­խա­նատ­վութ­յան չեն­թարկ­վեց: Իսկ հու­նիս ամ­սին ՔՊ պատ­գա­մա­վոր Սի­սակ Գաբ­րիել­յա­նը ա­ռա­ջար­կել էր կա­նո­նա­կար­գել հրա­գոր­ծա­կան նյու­թե­րի ար­տադ­րութ­յու­նը, ներ­մու­ծումն ու առևտ­րի ի­րա­կա­նաց­ման ո­լոր­տը։ Այ­սինքն՝ ե­թե հրա­վա­ռութ­յուն է Հա­յաս­տա­նում, ու­րեմն դա պետք է լի­նի պե­տա­կան կամ հա­մայնք­նա­յին նշա­նա­կութ­յան տոն օ­րե­րին՝ պե­տութ­յան կամ հա­մայն­քի մաս­նակ­ցութ­յամբ կար­ևոր մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ: Սի­սակ Գաբ­րիել­յա­նը հայ­տա­րա­րել էր. «Հար­սա­նիք­նե­րում այ­լեւս հրա­վա­ռութ­յուն չի լի­նե­լու, մենք փաս­տա­ցի այն­պես ենք ա­նում, որ մար­դիկ չկա­րո­ղա­նան գնել հրա­վա­ռութ­յուն»։ Ս­տաց­վում է, որ ՔՊ­–ա­կան պատ­գա­մա­վո­րի ա­ռա­ջարկն ու հայ­տա­րա­րութ­յու­նը ո­չինչ է, հրա­վա­ռութ­յուն­նե­րը կա­յին և կան:

Իսկ ի­րա­վա­պաշտ­պան ԱՎԵ­ՏԻՔ ԻՇ­ԽԱՆ­ՅԱՆԸ գրում է մի զար­մա­նա­լի, պա­րա­դոք­սալ բան․ «Վե­րա­դարձ դե­պի միջ­նա­դար: Ե­թե միջ­նա­դա­րում, Ար­ցախն ան­կախ էր, իր մե­լի­քութ­յուն­նե­րով, ա­պա այ­սօր՝ իր նոր ընտր­ված նա­խա­գա­հով, ԱԺ­–ով։ Կար­ծես թե, դեռևս գո­յութ­յուն ու­նի նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն՝ իր նա­խա­գա­հով, վար­չա­պե­տով, ԱԺ նա­խա­գա­հով։ Եվ նրան­ցից ոչ ոք չշնոր­հա­վո­րեց Ար­ցա­խի նո­րըն­տիր նա­խա­գա­հին։ Փո­խա­րե­նը Ար­ցա­խի նա­խա­գա­հին շնոր­հա­վո­րեց Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գա­րե­գին II–ը։ Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տան` որ­պես պե­տութ­յուն, գո­յութ­յուն չու­նի, և պե­տութ­յան դերն, ինչ­պես միջ­նա­դա­րում, կա­տա­րում է Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին»։ Դե ինչ, «մեր­ժիստ­ներ», ձեր «դըմփ–­դըմփ–­հո՛ւ»–ով ոչ միայն կորս­տի մատ­նե­ցիք Ար­ցա­խի 75 տո­կո­սը և գե­րեզ­մա­նե­ցիք 5000 զին­վո­րի, այլև մեզ գլո­րե­ցիք միջ­նա­դար: Եր­ևի, ձեր ու­ղեղ­նե­րին հա­սու չէր, թե ինչ է պե­տութ­յունն ու պա­տա­կա­նութ­յու­նը, եր­ևի այ­սօր էլ հա­սու չէ, միայն թե փոր­ներդ կուշտ լի­նի, և տակ­ներդ` չոր: Ու զար­մա­նա­լիո­րեն գլխի չեք ընկ­նում, որ մի օր յա­թա­ղա­նը ձեր կուշտ փո­րերն է պատ­ռե­լու:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան