«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանության հովանավոր` «Վիվառո» ընկերությունը խաղամոլություն է զարգացնում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ կան, որ ամեն նստաշրջանին տարբեր օրենքներ են բերում՝ իբրեւ թե խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում, սակայն խաղամոլության թվերը մեր երկրում շարունակում են աճել, իսկ խաղամոլության գովազդն ու հնարավորությունը մարդկանց հեռուստաէկրաններից ներս է մտել տներ: 

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է շարքային երեւանցու բնակարանում «Վիվառո» ընկերության կողմից առաջարկվող կոնկրետ շահումով խաղերի հնարավորությունը: Այսինքն՝ խաղամոլությունը մարդկանց տներում է խթանվում, ու հետաքրքիր զուգադիպությամբ խթանվում են միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությունը վայելող «Վիվառո» ընկերության առաջարկած խաղերը: 

Հեռակառավարման վահանակի միջոցով մտնում ենք հեռուստացույցում առաջարկվող ծրագրերի բաժինը, իջնում ներքեւ, ապա՝ աջ, եւ սեղմում «Վիվառո»-ի առաջարկած պատուհանը. բացվում են խաղեր: Կոնկրետ «Պոկեր»-ը առաջարկվում է դերասան Հովհաննես Ազոյանի դեմքով, մյուսներն այլ լուծումներ ունեն: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է հնարավոր հեռակառավարման վահանակի միջոցով շահումով խաղերը դարձնել հասանելի հենց տնից: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը: 

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ԱԺ ամբիոնից խորհուրդ էր տալիս, որ կարելի է այդ ժամանակը օգտագործել՝ համացանցում ինչ-որ բան սովորելով, գիրք կարդալով, բայց հաստատ ոչ տանը նստած կազինո խաղալով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ շահումով խաղերի գովազդը հենց արգելվի լրատվական կայքերում, խաղամոլության դեմ պայքարը կհաջողի:

ՔՊ-ական պատգամավորները, երբ ազատ ժամանակ են ունենում, խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ինչ-որ օրենքներ են բերում: Գեւորգ Պապոյանն էլ ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը: Թերեւս այդ օրենքն էլ դեռ չի գործում. «Վիվառո» անունով հեռուստաալիքը դեռ կա: 

Մինչդեռ, Գեւորգ Պապոյանը շարունակում է ընդգծել, որ կայքերից շահումով խաղերի գովազդները արգելելը վարչապետի ուղիղ հանձնարարությունն է: 

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում. Ազգային ժողովի կողմից ընդունված տարբեր սահմանափակումներից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել: 

Խոսենք թվերով. 2017թ.-ին 138,5 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում, 2018թ.-ին այդ թիվն աճել է՝ դառնալով 333,6 մլրդ դրամ, 2019թ.-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, 2020թ.-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ի ամբողջ տարում 3,9 տրլն դրամից ավելի խաղադրույք է կատարվել: 2022թ.-ի հունվարից նոյեմբեր՝ 9 ամիսներին, 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում։

Սա պատմական ռեկորդային թիվ է, ու սա է հեղափոխական թիմի սիրողական պայքարը խաղամոլության դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հայտարարում էր, թե  իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել: 

«..Բացի այդ, հիմա խաղադրույք կատարելը էդքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում սենց շա՜տ լուրջ անկում կա»,- պնդել էր վարչապետ Փաշինյանը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ սկզբնաղբյուրում :

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում