Լիլիթ Մակունցը «GreenCard» ստանալ ցանկացողների ցանկ է տրամադրել Փաշինյանին. թիմակիցները լարվել են. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են: Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում, եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ:

Նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ շատերի զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի: Սրանից ՔՊ-ականները խիստ վրդովվել են, ասում են, որ երբ աշխատանքային այցով տարբեր երկրներ են գնում, դեսպանները գրկաբաց ընդունում են իրենց, ուղեկցում ժամանցի վայրերով, խանութներով, մինչդեռ Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում, սառն է:
ՔՊ-ականների համար տարօրինակ է Լիլիթ Մակունցի այս պահվածքը, քանի որ նա թիմում այն քչերից է եղել, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել, մինչդեռ հիմա դարձել է արհամարհող: Պարզվում է՝ Մակունցի հետ իշխանականների հարաբերությունների լարումը այլ՝ ավելի խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Լիլիթ Մակունցի հետ՝ ուղարկելով պաշտոնական գրություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել ամերիկյան «GreenCard» ստանալու համար, եւ արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, թե Մակունցը, տեղյակ լինելով այս ցանկում ներառված անձանց մասին, ցուցակը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե կոնկրետ քանի պաշտոնյա է դիմել խաղարկային ձեւով վիզա ստանալու եւ Հայաստանը լքելու համար:

Շուրջ մեկ ամիս սպասելով պատասխանի Լիլիթ Մակունցից, պարբերաբար նրա էլեկտրոնային հասցեին հիշեցումներ ուղարկելով՝ միեւնույնն է, արժանացանք նույն լռությանը, ինչ ՔՊ-ական շատ պատգամավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ՝ ճշտելու, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել «GreenCard» ստանալու համար, սակայն մեզ տեղեկացրին, որ դա փակ տեղեկություն է, եւ իրենք իրավասու չեն տրամադրելու:

Այսպիսով, իշխանական շատ գործիչներ այս շրջանում շատ են դիմում ԱՄՆ վիզա ստանալու կամ «GreenCard» շահելու համար, եւ երբ ցանկը Մակունցը տրամադրել է Փաշինյանին, թիմը լարվել է նրա դեմ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում