Նիկոլ Փաշինյանը վտանգ է զգում. թիմը արտերկրին նամակներ է գրում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին. այս մասին խոսում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հանրության լայն շերտերը: Որտեղից է վտանգը՝ դեռ տեսանելի չէ, բայց փաստ է, որ ընդդիմադիրների մոտ սպասումներ կան, Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների մոտ անհանգստություն ու վախ կա, իսկ լայն հանրությունը սպասում է, թե ով ումով կփոխարինվի առաջիկայում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր թիմակիցներին (նախարարներ, պատգամավորներ, կուսակցության վարչության մյուս անդամներ), որպեսզի մեկ մարդու նման սկսեն նամակներ գրել, զանգահարել միջազգային գործընկերներին եւ հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանում իշխանափոխություն անել, եւ որ իրենք ունեն օգնության կարիք: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի Արեւմուտքից փորձում է աջակցություն ստանալ, պահպանել իր իշխանությունը՝ վախեցնելով, թե իրեն փոխարինելու կգա Հայաստանում պրոռուսական ուժ կամ գործիչ:
Հիմա ողջ թիմը, քարոզարշավին, ձայներ հավաքելուն զուգահեռ, նաեւ նամակներով ու զանգերով է զբաղված, որպեսզի տարբեր մայրաքաղաքներին բացատրեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կուժեղանա Հայաստանում: Տեղեկացանք նաեւ, որ դիվանագիտական կորպուսն էլ է ստացել հրահանգ, որպեսզի տարբեր խողովակներով տեղեկացնեն տարբեր երկրների իշխանություններին, թե ինչ վտանգներ կան Փաշինյանի իշխանության գլխին»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում