Iravunk.com-ի հարցման արդյունքները զգուշացնում էին ընտրության հենց այսպիսի պատկերի մասին

Ներքաղաքական

Երեւանի ավագանու ողջ քարոզարշավի ընթացքում Iravunk.com կայքում ընթանում էր սոցհարցում, թե ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերից, որոնք կհաղթահարեն նախընտրական շեմը, եւ ովքեր կկարողանան հայտնվել քաղաքապետարանում: Հատկանշական է այն, որ սոցցհարցման արդյունքները լիովին ուրվագծում էին այն պատկերը, որը կա այսօր` ընտրություններից հետո:

Այսպիսով` թեպետ տարբեր քաղաքական վերլուծություններ այլ արդյունքների մասին էին հուշում, բայց սոցհարցման արդյունքներով արդեն իսկ հայտնի էր, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի վրա ծախսված մեծ գումարները զուր են: Նրանք այդպես էլ չհաղթահարեցին շեմը: Ըստ սոցհարցման` հավաքել էին ընդամենը 3 տոկոս:

Այն, որ Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը, Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդական համախմբում»–ը, Արման Ղուկասյանի «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, Նորիկ Նորիկյանի «Արդար Հայաստան»–ը, Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան»–ը, Դավիթ Խաժակյանի դեմքով` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»–ը կստանան 0,1–ից մինչեւ 2 տոկոս ձայներ, նույնպես ակնհայտ էր` սոցհարցման արդյունքներով:

Ըստ էության, ըստ սոցհարցման, արդեն օրեր առաջ լիովին հայտնի էր, որ Երեւանի ավագանին կազմված է լինելու Տիգրան Ավինյանի դեմքով` ՔՊ–ից, Անդրանիկ Թեւանյանի դեմքով` «Մայր Հայաստան» շարժումից, Հայկ Մարությանի դեմքով` «Ազգային առաջընթաց» կուսակցությունից եւ ի հեճուկս այլ կանխատեսումների` «Հանրային ձայն» կուսակցությունից, որը գլխավորում է առ այսօր կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյանը:

Թերեւս միակ անակնկալը «Հանրապետություն» կուսակցության ստացած ձայներն էին, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր Արտակ Զեյնալյանը: Թեպետ Iravunk.com–ի սոցհարցման համաձայն` նրա համար անհաղթահարելի էր անցողիկ շեմը, սակայն Ա. Զեյնալյանին ռուսաֆոբները համարեցին իրենց սրտի թեկնածուն, ինչն էլ ապահովեց նրա համար բաղձալի տոկոսը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին