«Փաստ». Դե, ընտրողն ասել է, մնում է անեն. Արժե՞ մանրամասնել, թե «անելիքը» որն է

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին կայացած ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իրենց կարծիքով, զիլ կարգախոս էր որդեգրել: Հիշեցնենք այն. «Ասե՛ք, կանենք»: Այն, որ դա խոցելի արտահայտություն ու կարգախոս է, նրանք թերևս հասկացան առաջին ծաղրական ու ավելի թունդ արձագանքներից: Անգամ հրապարակումներ եղան առ այն, որ այդ կարգախոսը «քամված» է թուրքական քաղաքական իրականությունից, որտեղ թեկնածուներից մեկը նման մի արտահայտությամբ էր պայքարի մեջ մտել: Բայց դա չէ էականը:

Զուտ քաղաքական տեսանկյունից էականն այն է, որ սեպտեմբերի 17-ին Երևանի ընտրողների ավելի քան 70 տոկոսը՝ քվեարկության չգնալով, իսկ գնացած 234 հազարից ավելի քան 120-130 հազարը՝ քվեարկությամբ իրենց վերաբերմունքը արտահայտեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Այսինքն, մարդիկ հստակ ու պարզորոշ իրենց ասելիքն ասել են...

Դե, ընտրողն ասել է, մնում է անեն: Արժե՞ մանրամասնել, թե «անելիքը» որն է, կամ որը կարող է լինել մայրաքաղաքում 9 տոկոսանոց աջակցություն ունեցող իշխանության անելիքը: Այդ 9 տոկոսն էլ, ի դեպ, տվյալ իշխանությունն ստացել է զուտ իշխանական լծակների տիրապետելու արդյունքում, ավելի ճիշտ՝ հետևանքով: Լավ, համոզեցիք, 7 տոկոսը, մնացած 2 տոկոսը, համարենք, ունեն... Առավել ևս, որ ՔՊ-ն է ասում. «Մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք»: Ճիշտ է, հետո ավելացնում են, թե «մեր նպատակը ձեզ ծառայելն է», բայց երևանցիները պարզ ասացին՝ ձեր «ծառայելը» պահեք ձեզ...

Նիկոլ Փաշինյանը չափից դուրս շատ է սիրում խոսել «ժողովրդի վստահություն», «ժողովրդի քվե», «պողպատե մանդատ» ունենալուց: Ու իր իսկ ծրագրային կետերին հակասող իր կործանարար քայլերն ու որոշումները շատ է սիրում քողածածկել նման արտահայտություններով: Սեպտեմբերի 17-ը եկավ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանի ասած «պողպատե մանդատից» թերևս միայն «ղ»-ն է մնացել, այն էլ՝ փոքրատառ: Ու այն եռագույն երիզներով «զարդարված» մուրճն էլ ճոճողի ձեռքին չէ այլևս: Հիմնականը. երևանցիները ասե՛լ են... Ու, գիտեք, քաղաքական առումով նույնիսկ կարևոր չէ, որ օրվա իշխանություններն անեն, որովհետև երբ ասելիքը հստակ է, անողը կգտնվի: Չնայած, խոսքից հետ կանգնելն էլ, մեղմ ասած, մի բան չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում