«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

Այսօր, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարագիրը եւ միջազգային իրավունքի բոլոր հիմնարար  դրույթները` Ադրբեջանը  սանձազերծեց  նոր լայնածավալ հարձակում  Արցախի Հանրապետության դեմ. կան զոհեր եւ վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ, այդ թվում` երեխաներ: Սպասվում է, որ Ադրբեջանը անմիջապես կանցնի  նաեւ պատերազմական գործողությունների հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Տեսնելով, որ  Հայաստանում  Նիկոլը կրել է ջախջախիչ պարտություն եւ չունի ժողովրդի կողմից անգամ չնչին աջակցություն, Ադրբեջանը շտապում է  լուծել  իր նախանշած բոլոր խնդիրները մինչեւ Հայաստանում ազգային իշխանություն ձեւավորվելը, քանի դեռ իշխանության ղեկը գտնվում է ազգադավ ուժերի ձեռքում: Միաժամանակ  Ադրբեջանի  արեւմտյան պատվիրատուները  շտապում են  Ռուսաստանի համար բացել  երկորդ ճակատ` տեսնելով, որ ուկրաինական հակահարձակումը  որեւէ արդյունքի չհասցրեց եւ շատ շուտով վերջնականապես կձախողվի: Ադրբեջանի ձեռքերով  փորձում են  լուծել ոչ միայն  Հայաստանի ու հայ ժողովրդի հարցերը, Հայաստանը  ներքաշելով ՆԱՏՕ-ի մեջ եւ դնելով Թուրքիայի վերահսկողության տակ, այլ նաեւ դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից:

Հայաստանի խամաճիկ իշխանությունները կփորձեն օգտագործել արտակարգ իրավիճակը հակառուսական հիստերիա հրահրելու, իրական ընդդիմությանը ճնշելու և Հայաստանը Արևմուտքի հսկողության տակ դնելու համար։ Պատահական չէ, որ Նիկոլն ու իր շրջապատը վերջին շրջանում բացահայտ թշնամական քաղաքականություն են վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և այդ դեմարշը անում պատերազմի նախօրեին։

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը  բազմիցս զգուշացրել է, որ Նիկոլի  եւ իր սպասարկող  ոհմակի դավաճանական արտաքին քաղաքականությունը  ուղիղ ճանապարհով տանում է դեպի  Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի Ադրբեջանի կողմից օկուպացիայի: Ակնհայտ է նաեւ, որ   նոր ագրեսիա նախաձեռնելու գործում Ադրբեջանին  ոգեշնչում են Թուրքիան եւ  արեւմտյան գլոբալիստական ուժերը, որոնք նպատակ ունեն մեր տարածաշրջանում պայթեցնել մեծ պատերազմ` ներգրավելով  նաեւ Ռուսաստանին, Իրանին եւ տարածաշրջանի այլ պետություններին:

1. Ստեղծված իրավիճակում  ՍԻՄ կուսակցությունը  պահանջում է Նիկոլ Փաշինյանի  եւ իր բոլոր թիմակիցներին,  աջակցողների ու սատարողների անհապաղ հրաժարականը եւ Հայաստանի քաղաքական դաշտից հեռացումը:

2. Պետք է վերականգնել  երկրում միակ օրինական  ձեւով ընտրված  6-րդ գումարման Ազգային Ժողովի լիազորությունները, որի արտակարգ նիստում  ընտրել նոր գործադիր իշխանություն եւ ձեւավորել Պաշտպանության պետական կոմիտե:

3. Արցախի Ազգային Ժողովը  պետք է դիմի  Ռուսաստանի Դաշնությանը  Արցախը  վերջինիս պրոտեկտորատի տակ մտցնելու խնդրանքով:

4. Հայաստանի Պաշտպանության պետական  կոմիտեն պետք է դիմի  Ռուսաստանի Դաշնությանը  Արցախի իշխանությունների դիմումը ընդունելու խնդրաքով:

5. Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ դուրս հանի եվրոպական դիտորդներին եւ դիմի ՀԱՊԿ-ին` ընդունելով  ՀԱՊԿ-ի առաջարկությունը հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդներ տեղակայելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետությունում պետք է հայտարարվի  համընդհանուր մոբիլիզացիա:

7. Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի ՄԱԿ-ին Ադրբեջանին խաղաղության  պարտադրելու ռազմական գործողության սանկցիա տալու դիմումով:

8. Հայաստանի Պաշտպանության պետական կոմիտեն պետք է դիմի  հայոց սփյուռքին հանրագումարի բերելու բոլոր հնարավորությունները  Հայրենիքը պաշտպանելու համար: 

 

ՍԻՄ կուսակցության նախագահություն

Նախագահ Հայկ Բաբուխանյան

19.09.2023թ.

Ք. Երեւան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան