Ասեցինք՝ արեցինք. Ալեն Սիմոնյանը անոնսո՞ւմ էր պատերազմի մասին. ORAGIR.NEWS

Մամուլի տեսություն

Մինչ վերջին օրերին քաղաքական և հասարակական շրջանակների կողմից ակտիվորեն քննարկվում է սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքները, որոնցում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չհաջողվեց ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը, իսկ ընդդիմադիր երեք քաղաքական ուժերին՝ Ազգային առաջընթաց և Հանրային ձայն կուսակցություններին և Մայր Հայաստան դաշինքին հնարավորություն է ընձեռնվել միավորվելու դեպքում քաղաքային իշխանություն ձևավորել, Ադրբեջանը այսօր կեսօրից Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է իրականացնում, հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը, ինչպես նաև Պաշտպանության բանակի մարտական դիրքերը։

Ադրբեջանական կողմն Արցախի դեմ իրականացվող գործողությունները փաթեթավորում է որպես «հակաահաբեկչական գործողություններ՝ ուղղված երկրում սահմանադրական կարգը վերականգնելուն»։ Բաքուն միջազգային հանրությանը փորձում է հրամցնել նաև այն քարոզչական թեզը, թե, իբր իր գործողություններն ուղղված չեն խաղաղ բնակչության դեմ և թիրախավորվում են բացառապես ռազմական օբյեկտները, որոնք «վտանգ են ներկայացնում իր անվտանգության համար»։

Ադրբեջանական հերթական ագրեսիայի համատեքստում հատկանշական է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը անոնսել էր հնարավոր հարձակման մասին։ Սիմոնյանը մասնավորապես նշել էր, որ եթե ընտրությունների արդյունքում քաղաքացիները իրենք 50+% ձայն չտան, ապա, շատ կդժվարանան երկրի անվտանգային խնդիրները։

Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե մայրաքաղաքում իշխանության ձևավորումը որքանո՞վ է կապված երկրի անվտանգային խնդիրների հետ, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն չեն հաղթահարվում, այլ նաև ավելի են խորանում։ Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ աշխարհի բազմաթիվ երկրներում խոշոր քաղաքների, այդ թվում մայրաքաղաքի կառավարումը ստանձնում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, սակայն դրանից տվյալ երկիրը որևէ անվտանգային խնդիր չի ունենում։

Փաստացի ներկայումս Հայաստանը բախվել է մի իրավիճակի, երբ իշխող քաղաքական ուժը բնակչության աջակցությունը ստանալու նպատակով վերջինիս վախեցնում է նոր պատերազմով, իսկ արդեն ընտրություններում հաջողություն չարձանագրելուց հետո Արցախում ռազմական գործողութություններ են սկսվում։ Այս մարտավարությունը իշխանությունների կողմից կիրառվել է նաև 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ նշվում էր, որ ընդդիմության հաղթանակի պարագայում նոր պատերազմն անխուսափելի կլինի, իսկ ՔՊ-ի հաղթանակը կապահովի երկարատև խաղաղություն։

Այսպիսով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության «Ասեք՝ կանենք» կարգախոսը տվյալ դեպքում կիրառվեց «Ասեցինք՝ արեցինք» տարբերակով, և ԱԺ նախագահը փաստացի անոնսում էր հնարավոր պատերազմի մասին։ Սա միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիների շրջանում պետք է հարց առաջացնի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը շահագրգռված ՔՊ-ի իշխանության պահպանմամբ, և վերջինիս անհաջողության դեպքում լայնածավալ ռազմական գործողություններ է նախաձեռնում։

Աղբյուրը` https://oragir.news/hy/material/2023/09/19/90926

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի