Կատարվածը հայ ազգի պատմության սեւ էջը չէ, այլ կազմը, որը ուզես, թե չուզես պիտի աղաղակի. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

Ի՞նչ կարծիք ունեք Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Եթե ասեմ դրական, կհավատա՞ք։ Իշխանությունը տարանջատվեց ժողովրդից, եւ բախումը անխուսափելի է։ Կատարվածը հայազգի պատմության սեւ էջը չէ, այլ կազմը, որը ուզես թե չուզես պիտի աղաղակի` ես կամ, եւ այն թաքցնել չի լինում, խարան է։

— Տիկին Հովհաննիսյան, երբեւէ կմտածեի՞ք, որ Արցախը կփորձեն հանձնել:

— Անհավատալի էր։ Սա նման էր այն վիճակին, երբ զավակը նույն արյունը կրող իր հարազատ ծնողին մերժում է։ Բայց իրականությունից փախչել չի լինում։ Արցախը մեր հավատի, հույսի, սիրո տաճարն է, կեղտոտ կամ ցեխոտ ոտքերով ներս չպիտի մտնել։ Համազգային գուրգուրելի սեր է, մերան է, առանց այդ խմորման մեր հացը չի թխվի, կքարանա, կուչ կգա ու ներսի թացությունից կեղեւը չի կարմրի։ Այն չի կարելի ի ցույց դնել։ Արցախը մեր ճյուղավորման խորագնա արմատն է, հանցանք է վրան կրակ վառել։ Կանաչությունը կմեռնի։

Արցախում նաեւ ունեք գրչակից ընկերներ

— Ես հիմա պատկերացնում եմ նրանց վիճակը… Աներեւակայելի իրողություն է, դեռ անհայտ ճակատագրերով նրանք պիտի հեռվից ինձ ողջունեն։ Ես նրանց բառ ու խոսքին կարոտում եմ։ Ուզում եմ ձայնել, որտե՞ղ եք։ Այնքան ցավոտ է իրականությունը, որ շշմեցուցիչ ապտակի պես շոյում ես հարված ստացած այտդ եւ այդ վիրավորանքից փորձում ես չարտասվել։

Արցախում եղել եք, կկիսվե՞ք մեզ հետ Ձեր հիշողություններով։

Արցախում շատ եմ եղել տարբեր մշակութային առիթներով։ Այնտեղ շնչելի թթվածինը շատ էր։ Ինձ համար թանկ էր արցախցու չկոտրվող ոգին։ Անգամ աղբամանները փայլում էին մաքրությունից։ Քաղաքը արթնանում էր վարդագույնի մեջ։ Չտեսա ոչ մի մուրացկան կամ անխնամ անցորդ։ Ինձ համար շատ սիրելի էին մանկասայլակները։ Այնտեղ էր ապրում վաղվա համառ արցախցին։ Ընտանիքի ամրությունը նաեւ պատվախնդրությունն էր։ Հարգված ծերերի այդ հանգրվանը օրհնված էր եւ առավել ազգային։ Հիմա շատ եմ տխրում, որ քիչ եմ լուսանկարվել: Ամուր, հայրենանվեր, իր կամքը պարտադրող արցախցին չպիտի՛ անցներ այս անմխիթար կեռմանները։

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը Արցախի համար պայքարում էին բարձր ատյաններում։ Իսկ այսօր Դուք տեսնո՞ւմ եք նրանց նման հայրենասերների։

— Անցյալը հիմա հեքիաթ է թվում ինձ: Կապուտիկյանը իմ շատ սիրելին էր։ Հաճախ էի հյուրընկալվում իր տանը։ Հիմա կարոտում եմ այդ Մեծ վանեցուն։ Իր հայրենասիրությունը վարակիչ էր, հարգարժան, սրտաբուխ, խաղ չկար։ Զորի Բալայանի հետ եղել եմ Արցախում։ Նահապետն էր իր երկրի։ Պատկառանքս նրա հանդեպ մնաց աներեր, իր բարձունքի վրա։ Այդ որոնելի տեսակների բացակայությունից հողը ճաք է տալիս։ Այսօր որակներն այլ են։ Դերազրկված գրողը անգամ չի կարող բարձրանալ իշխանական աստիճաններով, ուր մնաց վիճակի թելադրողը դառնա։ Սիլվայի հետ փակվեց այդ էջը: Երանելի էր նա, որ չտեսավ այս բոլորը, երանելի էր… Բայց ես վստահ եմ, որ հիմա իր վերեւներից ասում է` երիցս նզովյալ լինեք, Արցախ հանձնողներ։

Ինչ վերաբերվում է արդի գրողներին, նրանց տեսակը ժամանակային է։ Հար եւ նման իրենց։ Չկա պետական գուրգուրանք ու հարգանք ստեղծագործողի հանդեպ։ Համոզված եմ, որ ներկա իշխանավորը գրախանութ էլ չի մտնում։ Ցուցափեղկերից նայող գրքերը որքան էլ աղաղակեն` ինձ բա՛ց արա, չկա հոգեկրթություն, վերձիգության ազնիվ գաղափար: Այդ իսկ պատճառով հասարակական որակը դարձավ այսպիսին։ Բարձունք տանող սանդղակների հիմքից հանվեց երկրի ամրության դարավոր քարերը, շպրտվեց աջ ու ահյակ, եւ այն այսօր չէր կարող նման ձեւով չփլուզվել։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում