Ինձ համար Արցախը Հայաստան է․ Վրեժ Կիրակոսյան

Մշակութային
Այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքներին Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցության շուրջ հակասական եւ իրականությանը չհամապատասխանող լուրեր են շրջանառվում՝ լրատվական դաշտում, ինչի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել քոլեջի տնօրեն ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
 
«Նախ, ես որպես հայ մտահոգված եմ ցանկացած իմ հայրենակցի՝ ազգի ներկայացուցչի ճակատագրով՝ կլինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում։ Ինձ համար բոլորն էլ թանկ են ու իմ արյունակիցներն են։ Առավել քան այսօր, երբ Արցախի հայությունը գտնվում է ամենածանր իրավիճակում եւ նրանց կարգավիճակն օրհասական է ու աղետալի։ Ես, որպես հայ, մտահոգված եմ եւ իրապես անելանելի իրավիճակում եմ հայտնվել՝ ինչպես այսօր իմ բոլոր հայրենակիցները։
 
Ինչ վերաբերում է ուսումնական հաստատության հետ կապված շրջանառվող լուրերին, ապա՝ որպես ուսումնական հաստատության ղեկավար, ես պարտավոր եմ ի պաշտոնե պահպանելու ուսումնական հաստատության ապաքաղաքական կարգավիճակը։ Ես ունեմ իմ քաղաքական հայացքները, բայց դրանք ես իրավունք չունեմ ո՛չ ստիպելու, ո՛չ ներկայացնելու, ո՛չ հանրայնացնելու իմ ուսանողների շրջանում, քանզի ես զբաղվում եմ կրթությամբ։ Քոլեջում չկա մի ուսանող, որ կարող է ասել, թե ես երբեւիցէ խոսել կամ խոսում եմ իմ քաղաքական հայացքների մասին, կամ էլ՝ առավել եւս իմ գաղափարներն եմ պարտադրում կամ՝ սերմանում։
 
Ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքին, ապա ասեմ․ առավոտյան երբ ես եկա աշխատանքի, ուսանողները հավաքված էին քոլեջի մուտքի մոտ։ Մոտեցա նրանց, ինձ դիմավորեցին «Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառներով եւ հարցրեցին՝ պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կարտահայտվեք․ պատասխանս եղավ՝ այո, Արցախը ինձ համար Հայաստան է, ինչպես յուրաքանչյուր հայի համար։
 
Ինչ վերաբերում է նրանց դասին չներկայանալուն եւ հանրահավաքներին մասնակցելուն, ես նրանց տեղեկացրել եմ, որ չներկայանալու դեպքում դուք կստանաք բացակա։ Իսկ այն հարցին, թե իրենք պետք է գնան մասնակցեն, թե՝ ոչ, ես պատասխանեցի, որ դուք անչափահաս եք եւ մենք ձեր եւ ձեր անվտանգության համար պատասխանատվություն ենք կրում։ Եթե չեք ներկայանալու դասի եւ պատրաստվում եք լքել ուսումնական հաստատությունը, ապա՝ դրա մասին մենք պետք է տեղեկացնենք ձեր ծնողներին, քանի որ նրանք ձեզ ճանապարհել են ուսումնական հաստատություն՝ դասի։ Այդ երեխաները, որպես անչափահաս, կարող են հայտնվել բազմության մեջ, որտեղ ամեն տեսակի վտանգ կարող է լինել։ Իսկ ուսումնական հաստատությունը, ինքս որպես ուսումնական հաստատության տնօրեն, իրենց ծնողների հետ կիսում ենք նրանց կյանքի անվտանգ առօրյան կազմակերպելու գործը։ Ի դեպ, այդ մասին անմիջապես տեղեկացրել եմ նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ-ին։
 
Խնդրում եմ եւ պահանջում` չքաղաքականացնել ոչինչ՝ «Ազնավուր» քոլեջի անվան հետ կապված։ Ինչպես նաեւ, չօգտվել ստեղծված իրավիճակից, չքաղել դիվիդենտներ եւ այլ մեկնաբանություններ չանել։ Այս պահին քոլեջն աշխատում է բնականոն հունով։
 
Ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, իսկ Արցախն ինձ համար Հայաստան է», - շեշտել է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում