«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Եվ­րա­խորհր­դա­րա­նի ա­վե­լի քան 60 պատ­գա­մա­վոր­ներ ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի և­ անվ­տան­գութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ ԺՈ­ԶԵՊ ԲՈ­ՐԵ­ԼԻՑ պա­հան­ջել են պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել Բաք­վի դեմ՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի հա­մար: Այս մա­սին գրել է Եվ­րա­խորհր­դա­րա­նի պաշտ­պա­նութ­յան և­ անվ­տան­գութ­յան են­թա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նա­տա­լի Լո­ւա­զոն (Ֆ­րան­սիա)։ «Եվ­րա­խորհր­դա­րա­նի ա­վե­լի քան 60 պատ­գա­մա­վոր­ներ ա­ջակ­ցել են ինձ և պա­հան­ջում են, որ Եվ­րո­պան պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռի Իլ­համ Ա­լի­ևի ռե­ժի­մի նկատ­մամբ՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դի վրա նրա հար­ձակ­ման հա­մար»,– գ­րել է Լո­ւա­զոն: Ն­րա հրա­պա­րա­կած նա­մա­կում պատ­գա­մա­վոր­նե­րը կոչ են ա­նում ԵՄ­–ին մի­ջոց­ներ ձեռ­նար­կել էթ­նիկ զտում­ներ և նոր պա­տե­րազմ թույլ չտա­լու հա­մար: Բայց զար­մա­նա­լիո­րեն, իսկ ա­վե­լի շուտ` օ­րի­նա­չա­փո­րեն, Բո­րե­լը ձև­ է ա­րել, որ չի լսում, չի տե­սել... Ճիշտ ու ճիշտ ռու­սա­կան ա­ռա­կի ո­ճով. «А Вась­­ка слу­­ша­­ет да ест»: Եր­ևի թե Բաք­վի սև խա­վիա­րը և գա­զը շատ հա­մեղ են, այդ պատ­ճա­ռով էլ սույն եվ­րաբ­յու­րոկ­րա­տը խա­ղեր է տա­լիս. «Ադր­բե­ջա­նը պա­տաս­խա­նատ­վութ­յուն է կրում ա­պա­հո­վե­լու Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ի­րա­վունք­ներն ու անվ­տան­գութ­յու­նը, նե­րառ­յալ՝ ա­ռանց ա­հա­բեկ­ման կամ խտրա­կա­նութ­յան ի­րենց տնե­րում ապ­րե­լու ի­րա­վուն­քը: Քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յան բռնի տե­ղա­հա­նու­մը ռազ­մա­կան կամ այլ մի­ջոց­նե­րով կհան­դի­պի ԵՄ­–ի խիստ ար­ձա­գան­քին»: Եվ Եվ­րա­միութ­յու­նը պատ­րաստ է հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել, ե­թե ի­րա­վի­ճա­կը էլ ա­վե­լի վատ­թա­րա­նա։ Ինչ­պի­սի՜ հո­գա­տա­րութ­յուն...

­Քա­ղա­քա­գետ ԱՐԱ ՊՈ­ՂՈՍ­ՅԱՆՆ էլ մատ­նան­շում ՔՊ­–ի այն հան­ցա­կազ­մը, որն ակն­հայտ է, սա­կայն ո­մանք զար­մա­նա­լիո­րեն չեն ու­զում տես­նել. «Գի­տե՞ք թե որն է դա­վա­ճա­նութ­յու­նը։ Ա­սեմ. երբ գի­տես, որ մեծ, չա­փա­զանց մեծ պա­տե­րազմ է սպաս­վում, ու թույլ ես տա­լիս որ 120.000 մարդ ցե­ղաս­պա­նութ­յան են­թարկ­վի, մի բան էլ` առն­վազն 8000 հո­գա­նոց մար­տու­նակ զո­րա­բա­նակ թույլ ես տա­լիս զի­նա­թափ­վի։ Հայ­կա­կան բա­նա­կը զրկվում է իր 8000 մար­տու­նակ մա­սից, բա մեծ պա­տե­րազ­մին ո՞նց եք դի­մադ­րե­լու։ Պա­տե­րազ­մը շա­բաթ­նե­րի, լա­վա­գույն դեպ­քում գու­ցե ա­միս­նե­րի հարց է, իսկ դուք, սի­րե­լի «պո­լի­ծի­կա­յով» չզբաղ­վող սառ­նա­սիր­տներ, այդ դա­վա­ճա­նութ­յան մաս­նա­կից եք։ Թուր­քը չի թաքց­նում, նե­ղութ­յուն տվեք ձեզ ու ու­սում­նա­սի­րեք նրանց տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը, հարց­րեք ձեր սահ­մա­նա­պահ հա­րա­զատ­նե­րին, թե ինչ վի­ճակ է ի­րենց մոտ... Ժա­մա­նա­կը գնաց…»: Իսկ ո՞վ է ա­սել, որ սրանք դի­մադ­րե­լու են, սրանք, քաղ­բան­տարկ­յալ Ա­շոտ­յա­նի ա­սած, ի­ջեց­րել են ոչ միայն նշա­ձո­ղը, այլև` շալ­վա­րը:

­Վո՛ւյ, քո­ռա­նամ, տե­սեք թե ինչ է գրում Կ­րեմ­լի կայ­քը մա­զու­թա­յին սուլ­թա­նի և ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՊՈՒ­ՏԻ­ՆԻ հե­ռա­խո­սազ­րույ­ցի մա­սին. «Իլ­համ Ա­լի­ևը նե­րո­ղութ­յուն է խնդրել և խո­րը ցա­վակ­ցութ­յուն հայտ­նել սեպ­տեմ­բե­րի 20–ին Ղա­րա­բա­ղում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ կոն­տին­գեն­տի զին­ծա­ռա­յող­նե­րի ող­բեր­գա­կան մահ­վան կա­պակ­ցութ­յամբ։ Ընդգծ­վել է, որ տե­ղի ու­նե­ցա­ծի ա­ռա­վել ման­րակր­կիտ քննութ­յուն է ի­րա­կա­նաց­վե­լու, և բո­լոր մե­ղա­վոր­նե­րը պատ­շաճ պա­տիժ են ստա­նա­լու։ Այդ կա­պակ­ցութ­յամբ եր­կու երկր­նե­րի գլխա­վոր դա­տա­խա­զութ­յուն­նե­րը սերտ կա­պի մեջ են։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը նաև պատ­րաս­տա­կա­մութ­յուն է հայտ­նել ֆի­նան­սա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին»: Հաս­կա­ցա՞ք, քստմնե­լի սպա­նութ­յան պատ­վի­րա­տուն այս ան­գամ էլ, ինչ­պես 2020–ին, ո­րո­շել է պրծնել նե­րո­ղութ­յու­նով և ս­պան­ված զին­ծա­ռաա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին փող տա­լով: Հի­մա ի՞նչ, հար­գե­լի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից­ներ, մա­զու­թա­յին սուլ­թա­նա­տը նո­րի՞ց նե­րո­ղութ­յու­նով ու փո­ղո՞վ է պրծնե­լու, չե՞ք պատ­ժե­լու այդ ոճ­րա­գործ «պե­տութ­յա­նը»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան