«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ոստիկանապետը պնդում է՝ լրագրողների նկատմամբ ուժ չեն կիրառել, անչափահասին չեն «խեղդել», պարզապես բերման են ենթարկել

Քրեական

Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով հասան Ոստիկանություն և ակցիան շարունակեցին այնտեղ։

Լրագրողները, շենքի մոտ նկատելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, հարցեր ուղղեցին նրան՝ ոստիկանության կողմից ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու վերաբերյալ։

«Սուտ եք ասում»,- այսպես արձագանքեց Արամ Հովհաննիսյանը դիտարկմանը, որ լրագրողների նկատմամբ ուժ է կիրառվել։

Դիտարկմանը՝ ակցիաների մասին տեսանյութերի կադրերում ամեն ինչ կա, Արամ Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ում նկատմամբ կիրառվել է, թող գա, հայտարարություն տա»։

Արամ Հովհաննիսյանը չհամաձայնեց նաև այն պնդմանը, որ ոստիկաններն ակցիայի վայրից անչափահասին բերման ենթարկելիս՝ այնքան ուժեղ են սեղմել պարանողը, որ քիչ է մնացել՝ խեղդեն նրան։

«Չեն խեղդում։ Ծառայողական քննությամբ, եթե վարույթ լինի, կպարզեն, կասեն։ Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում, ես չեմ տեսել»,- ասաց Հովհաննիսյանը։

Ոստիկանապետին հարցեր ուղղվեցին նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քեոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, իբրև ոչ թե նրա  նկատմամբ է ակցիայի ժամանակ ոստիկանական ուժ կիրառվել, այլ Լևոն Քոչարյանն է «ծեծել» 4 կարմիրբերետավորի։

«Նշանակված է ծառայողական քննություն, քրեական վարույթ կա»,- ասաց Հովհաննիսյանն ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան