«Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար առեւտրի առարկա է, նայած թե իրենց ինչ կառաջարկեն. Գեւորգ Մելքոնյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

— Ի՞նչ է այսօր կատարվում Արցախում, մի՞թե պատմության կրկնություն է:

— Այն, ինչ կատարվում է Արցախում, որեւէ տարօրինակ ու բացառիկ բան չկա, դա մի պատմական պրոցեսի շարունակությունն է, որը սկսվել է 250 տարի առաջ, մոտ 1700–ական թթ.–ից, երբ թաթարական խմբերին հաջողվեց գալ տեղավորվել Շուշիում, Արցախի սրտում, այս պրոցեսը գնալու էր, այնուհետեւ սկսվեց դաշտային Արցախի կլանումը: Արցախն ամեն հարյուր տարին մեկ գյուղերով, քաղաքներով թուրքացվում էր, այս պրոցեսը, բնականաբար, պետք է գար պատմական հանգուցալուծման: Մենք էմոցիոնալ ենք վերաբերվում, բոլորիս մոտ է այս զգացողությունը, մեզ մեղավոր ենք զգում, բայց այս ամենը պատմական պրոցես է: Երբ մարդիկ սկսում են մեղադրել միմյանց, պետք է առաջին հարցը, որ տան, այն է, թե ինչո՞ւ այս վերջին 250 տարում դաշտային Արցախում ոչ մի հայկական գյուղ չկար, նույն Ակնայում, Ջաբրայիլում ինչու հայկական գյուղեր չկային, ինչո՞ւ չբնակեցվեց: Մեր ժողովրդի ամբիցիաներն ու հնարավորությունները չեն համապատասխանում, ցավոք, սա մեր ամենամեծ դառը պատմական խնդիրն է, որ մենք այդպես էլ չհասկացանք: Երբ դու ուզում ես տարածքներ, որոնք` այո՛, պատմությամբ քոնն են եղել, բայց դու չես ուզում այդ տարածքներում բնակվել, դու չես ուզում այդ տարածքներում զարգանալ, բնականաբար, այդ տարածքները անցնելու են նրանց, ովքեր պատրաստ են գալ, բնակվել, շատանալ ու զարգանալ: Ես, որպես պատմաբան, այս պրոցեսին նայում եմ հետեւյալ կերպ. սա պատմական պրոցես էր, որը պետք է խմորվեր գնար, եթե մենք չենք բնակեցնում, չենք շատացնում մեր բնակչությունը, եթե չկա բնակչության ու տնտեսության աճ, հետեւաբար Հայաստանը չէր կարող այդ տարածքները պահել, պաշտպանել: Ես այդպես եմ կարծում` որքան էլ  դա դառը ճշմարտություն է: Մեր պատմաբանների մեծ մասը սիրում է հեքիաթներ կարդալ, սիրում է անիմաստ ոգեւորել, մենք անիմաստ ոգեւորվեցինք, 30 տարի զբաղվեցինք անգործությամբ, չզարգացրինք գյուղերը, բնակավայրեր չստեղծեցինք եւ հետեւանքները կրում ենք այսօր բոլորով: Եվ ցավով ասեմ ամենակարեւորը` սա շարունակական պրոցես է, Արցախից հետո գալու է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի հերթը:

— Պարոն Մելքոնյան, Հայաստանից պահանջները ի՞նչ հիմքեր կունենան:

— Տեսեք, ընդհանրապես թուրքական աշխարհի պատմությանը ծանոթ ցանկացած մարդ կհասկանա պրոցեսը ինչպես է լինելու: Նախ ադրբեջանական աշխարհը պետք է բնակեցվի, ուժեղանա Արցախում: Դրանից հետո կսկսի նոր գյուղեր, բնակավայրեր մոտեցնել հայկական հողերում բնակեցնել: Այսօր Ադրբեջանը ստարտը տվել է, ասում է՝ պետք է հետ գան, այսինքն` վերաբնակեցում է լինելու, գալու է բնակավայրեր է դնելու, ինչպես ամբողջ 250 տարում Արցախի պատմությունը այդպես է եղել: Իբրահիմ խանը եկավ, մի խոսքով ցեղախմբեր բերեցին, բնակչությունը ավելացրին ու իրենց համար դա դարձրին «պատմական հայրենիք»:

— Մի՞թե այսկերպ պետք է լիներ լուծումը` մարդիկ գերեվարված են, զրկված իրենց հողերից, ստացվում է մեկ օրում ունենք բազմաթիվ զոհեր, սպանվում են խաղաղ բնակիչներ…

— Իհարկե, լուծումը այսպես չէր լինի, եթե 1988թ.–ին մենք ճիշտ քաղաքականություն վարեինք, եթե հասկանայինք, որ 88–ի շարժումը մեզ տանում է մի մեծ ծուղակի մեջ, սա մեծ ծուղակ էր մեզ համար: Այս խնդիրը ստեղծված էր ուժային մեծ կենտրոնների կողմից, որպեսզի տարածաշրջանում անընդհատ անկայունություն լինի: Մենք եթե 1988թ.–ին հասկանայինք, որ Արցախում կարելի էր գնալ երկխոսել, կամ մյուս խնդիրը, լուծումն այսպես չէր լինի: Եթե մենք 1994թ.–ի հրադադարից հետո 1996–ից 98թ.–ին կարողանայինք գալ կոմպրոմիսային լուծման, այլ ոչ թե առաջնորդվեինք մեր ամբիցիաներով, բնականաբար, լուծումը այսպես չէր լինելու: Բայց քանի որ մեր ամբիցիաները մեր ազգային հնարավորությունների հետ բացարձակ անհամատեղելի են, հետեւանքները լինում են այսպես:

— «Զանգեզուրյան միջանցքի» առումով ի՞նչ սպասել, Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում իրենց ախորժակը ու նորանոր պահանջների ցուցակում կա նաեւ այդ հարցը:

— Ասել եմ ու էլի եմ ասում` «Զանգեզուրի միջանցքը» լինելու է անխուսափելի, ամբողջ պրոցեսը տանում է դրան: Հիմա եթե մարդիկ սիրում են հեքիաթներ պատմել, ես ասում եմ ուղիղ:

— Իսկ կարո՞ղ ենք Իրանի հետ ինչ–որ հույսեր կապել, հնարավո՞ր է այստեղ հայ–իրանական շահերի համընկնում:

— Իրանի հայտարարությունները եթե նայեք, Իրանը ասում է՝ առանց իմ համաձայնության այդ միջանցքը չի բացվի, Իրանը չի ասում, որ այդ միջանցքը չի լինելու ընդհանրապես, ասում է՝ առանց իմ համաձայնության, հետեւաբար Իրանը մտնում է խաղի մեջ` ներկայացնելով իր պահանջները: Նույն «Զանգեզուրի միջանցքն» Իրանի համար նույնպես առեւտրի առարկա է` նայած թե իրենց ինչ կառաջարկեն: Իրանական մամուլը Էրդողանի մեկնաբանումով ասում է` այո՛, միջանցքը կարող է բացվել, բայց մեր համաձայնությամբ, այսինքն՝ եկեք մեզ հետ համաձայնեցրեք: Գնում է մեծ առեւտուր տարածաշրջանում հայկական շահերի հաշվին, ինչպես դա եղել է 1890–ականներին, 1900–ականների սկզբին եւ հիմա, գնում է մեծ առեւտուր:

— Ի վերջո,  արցախահայերը կմնա՞ն ու կոմպրոմիսի կգնա՞ն ադրբեջանական իշխանությունների հետ:

— Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց մի բան կարող եմ ասել, որ ամենաճիշտ լուծումը կլինի այն, որ հայությունը կարողանա ինչ–որ եզր գտնել ու մնալ իրենց հողում: Այսօր մեզ համար առաջնայինը ոչ թե էմոցիոնալ կոչերով զբաղվելն է, այլ հայությունը պահպանել այդ հողի վրա: Մենք արեւմտահայության սխալը չպետք է կրկնենք, բայց, ցավոք, էլի կրկնում ենք: Այսօր մեր խնդիրը ամբիցիաները, ազգային երազները, դրանք չբարձրաձայնելն է, այսօր իրավիճակը այդպես չէ, պետք է սթափ գնալ կոմպրոմիսի ու բնակչությանը պահել իր հողի վրա:

— Բայց կա՞ն հնարավորություններ:

— Կարծում եմ` հնարավոր է, նայած՝ ինչպե՞ս են բանակցում, եւ ովքեր են բանակցում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում