ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Հա­յեր, բա չի­մա­ցաք: Պարզ­վում է` մեր սե­փա­կան տեր­մի­նա­տորն ու­նենք: Դա ոչ այլ ոք է, քան ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի որ­դի ԼԵ­ՎՈՆ ՔՈ­ՉԱՐ­ՅԱՆԸ, ում կա­լա­նա­վո­րե­ցին մեկ ամ­սով: Եվ մե­ղադ­րան­քը ա­ռա­վել քան զար­մա­նա­լի է` իբր միայ­նակ ծե­ծել է չորս ա­մե­նա­հաս­տա­վիզ, ա­մե­նադր­բով, ա­մե­նաու­ժեղ կար­միր­բե­րե­տա­վոր­նե­րի: Բո­լորս տե­սել ենք տե­սան­յու­թը, թե այդ չորս հաղ­թան­դամ ե­նի­չե­րի­ներն ավ­տո­մե­քե­նա­յում ինչ­պես են խոշ­տան­գում Լ­ևո­նին, որ հայտն­վում է հի­վան­դա­նո­ցում` գան­գու­ղե­ղա­յին վնաս­ված­քով, բայց պարզ­վում է` ոչ թե ի­րեն են ծե­ծել, այլ ինքն է ծե­ծել: Մեր թավշ­յա մու­սըռ­նե­րը Նի­կո­լից լավ էլ սո­վո­րել են ստե­լու ար­վես­տը, և­ օ­րի­նակ` ոս­տի­կա­նա­պետ կո­չեց­յալն ա­ռանց աչք թար­թե­լու ժխտեց բա­զում փաս­տեր, ո­րոնք ար­ձա­նագր­ված են տե­սախ­ցի­կով, այդ թվում` կար­միր գխար­կով ե­նի­չե­րիի կող­մից ան­չա­փա­հա­սին խեղ­դե­լով տա­նե­լը: Դե, իսկ ա­նա­կն­կալ հար­ձա­կու­մով մայ­թե­րից ան­ցորդ առ­ևան­գող «յաշ­մա­նե­րը» հե­տո կեղծ զե­կու­ցա­գիր են գրում` իբր բեր­ման են են­թար­կել ոս­տի­կա­նի օ­րի­նա­կան պա­հան­ջը չկա­տա­րե­լու հա­մար, թեև տե­սան­յու­թե­րում պարզ եր­ևում է, որ ա­ռանց ծպտուն հա­նե­լու դա­րա­նա­կալ հար­ձակ­վել են: Եր­ևի մի բան գի­տեին Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նում, որ մո­գո­նել էին «դու մա՞րդ ես, թե՞ մի­լի­ցա» ա­սաց­ված­քը: 

­Զար­մա­նա­լի է, ին­չո՞ւ են գեր­տե­րութ­յուն­նե­րի բարձ­րաս­տի­ճան կա­նայք այդ­քան գեշ, ընդ ո­րում` գրե­թե ա­ռանց բա­ցա­ռութ­յան: Այդ­պի­սի մի գե­շո` ՍԱ­ՄԱՆ­ԹԱ ՓԱ­ՈՒ­Ե­ՐԸ այ­սօր՝ սեպ­տեմ­բե­րի 26–ին գնում է Կոռ­նի­ձոր: Ինչ­պես նշում է @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քը. «Հա­վա­նա­բար ցան­կա­նում է ան­ձամբ հետ­ևել բո­լոր կող­մե­րից դա­վա­ճան­ված ար­ցախ­ցի­նե­րի բռնա­գաղ­թին: Ա­մե­րի­կա­ցի բարձ­րաս­տի­ճան դի­վա­նա­գե­տը ցան­կա­նում է սե­փա­կան աչ­քե­րով տես­նել մոտ ա­պա­գա­յի պատ­մութ­յան դա­սագր­քե­րում գրվե­լիք դա­սին՝ Ռու­սաս­տա­նի վտար­մա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սից: Անգ­լո–­սաք­սո­նա­կան դի­վա­նա­գի­տութ­յու­նը դրան ձգտում էր վեր­ջին 200 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ու չէր հա­ջո­ղում, իսկ մի գոր­ծա­կալ ազ­գա­դավ 5 տա­րում գոր­ծը գլուխ բե­րեց, ճիշտ է՝ հա­յե­րի ար­յան ու հայ­րե­նազրկ­ման գնով: Սա­ման­թա Փաո­ւե­րը ազ­գա­դա­վին է փո­խան­ցել ԱՄՆ նա­խա­գահ Ջ. Բայ­դե­նի նա­մա­կը, ո­րում մի գլուխ լո–­լո է, գու­մա­րած շեշ­տադ­րում­նե­րը... Ջո Բայ­դենն իր նա­մա­կում ազ­ցա­դա­վին խոս­տա­նում է ա­ջակ­ցել «է­ներ­գե­տիկ դի­վեր­սի­ֆի­կաց­ման» հար­ցում: Սա նշա­նա­կում է, որ Ա­մե­րի­կան կա­պի­տուլ­յան­տին ու­ղիղ տեքս­տով ա­սում է՝ տեր ենք, շա­րու­նա­կի թքել ռուս­նե­րի վրա, փո­խի Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սը, իսկ գա­զի գին, հո­սան­քի գին հար­ցե­րը թող մեր վրա, մի բան կմտա­ծենք»: Իսկ մի­գու­ցե բո­լորդ ձեռք–ձեռ­քի տված հայտ­նի ռու­սա­կան հաս­ցեո՞վ գնաք:

­Մինչ Վի­տա­լի Բա­լա­սան­յա­նը հայ­տա­րա­րում է, որ Ար­ցա­խից գնա­ցող չէ, Ար­կա­դի Ղու­կաս­յա­նը հաս­տա­տում է, որ Ար­ցա­խում է, լե­գեն­դար Ք­յո­խը Ար­ցա­խում է, այլ ար­ժա­նա­վոր գոր­ծիչ­նե­րը Ար­ցա­խում են, զար­մա­նա­լիո­րեն ՍՅԱ­ՄՈՆ ա­ռա­ջին­նե­րից է լքել Ար­ցա­խը։ Այդ չհե­րո­սը, որն այլևս նաև չհայ է, իր հայ­րե­նա­կից­նե­րին թո­ղել է ա­նո­րո­շութ­յան մեջ ու ծլկել հայ­րե­նի­քից։ Ոչ ո­քի չի օգ­նել, ո­չինչ չի ա­րել ա­ղե­տում հայտն­ված ար­ցախ­ցի­նե­րի հա­մար։ Պար­զա­պես ծլկել է։ Մի բան է, երբ սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­ներն են դուրս գա­լիս պա­շա­րու­մից և միան­գա­մայն այլ բան, երբ դա ա­նում են ա­ռաջ­նորդ հոր­ջորջ­վող­նե­րը։ Այդ­պի­սի զար­մա­նալի ան­կում` պա­տե­րազ­մի լե­գեն­դից, «կա­ման­դու­յուշ­չիից», «44» ազ­դա­կան­չով հե­րո­սից մինչև չհե­րոս և չ­հայ... Հե­տաքր­քիր է, թոր­քի ան­ցա­կետ անց­նե­լիս Կե­րենս­կու պես զգես­տա­փոխ­վե՞լ էր, թե՞ ար­դեն թոր­քը նրան յու­րա­յին է հա­մա­րում` բարձր գնա­հա­տե­լով կա­տա­րած նի­կո­լութ­յուն­նե­րը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում